▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն իրենց որդուն ճանապարհեցին դպրոց

Blognews.am-ը գրում է. Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի որդին՝ Ալբերտոն, այսօր առաջին դասարան է գնացել։ Փոքրիկի առաջին քայլերը լուսանկարելու հնարավորությունը ծնողները վստահել են մեզ։

Ալբերտոն հաճախելու է Վարդանանք կրթահամալիր: Փոքրիկը երկարօրյա դպրոց է գնալու։ Զրույցում Ալբերտոյի ծնողները նշեցին, որ այսպիսով նա հնարավորություն կունենա դպրոցում պատրաստել դասերը, այցելել տարբեր խմբակների։ 

Դպրոցում առաջին դասարանցիներին Բարի գալուստ ասելու կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել։ Այսօր նրանք ստացան իրենց դպրոցական անձնագիրը։

Հռիփսիմեն նշեց, որ որդին իրեն խոստացել է դպրոցում լավ սովորել և հաղթել «Ամենախելացին» նախագծում։ «Ինձ ասում է՝ մամ, ինչ կանես, եթե հաղթեմ «Ամենախելացին»-ում, ասացի, որ շատ կհուզվեմ։ Նա էլ խոստացավ, որ այդ դեպքում անպայման մասնակցելու է և հաղթելու»,- ոգևորությամբ նշեց նորաթուխ դպրոցականի մայրիկը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին