▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աիդա Սարգսյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան

Hayfanat.com-ը գրում է. Երգչուհի Աիդա Սարգսյանի դուստրը՝ 6-ամյա Սոնա-Լանան, երեկ՝ սեպտեմբերի 1-ին առաջին դասարան է գնացել: Երգչուհի մայրիկի ընտրությամբ նա հաճախելու է «Մաքս-սեդան» մասնավոր դպրոց:

Աիդան HayFanat.com-ին ասել է, որ դպրոցի համար անհրաժեշտ իրերի գնումները հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում են արել. «Ամռանն ԱՄՆ-ում էինք, գրենական պիտույքների մի մասն այնտեղից ենք առել, որոշ պակաս իրեր էլ՝ այստեղից»:

Երգչուհուց տեղեկացանք, որ դուստրը մեծ ոգևորությամբ ու դրական տրամադրվածությամբ է դպրոց գնացել և ծանոթացել ուսուցիչների ու դասընկերների հետ:

Սոնա-Լանային տնային աշխատանքները պատրաստելու հարցում սկզբնական շրջանում կօգնի երգչուհի մայրիկը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին