▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական շոու բիզնեսի 15 ամենացանկալի տղամարդիկ

BlogNews.am-ն առանձնացրել է հայկական շոու բիզնեսի 15 ամենացանկալի տղամարդկանց։ Ինչ խոսք, ցանկալիության չափանիշները կարող են շատ տարբեր լինել, այդ իսկ պատճառով ցանկում ընդգրկված տղամարդիկ միմյանցից չափազանց տարբեր են:

15-րդ տեղում Գոռ Հակոբյանն է. նա այն տղաներից է, ովքեր չեն առանձնանում իրենց արտաքինով, սակայն ունեն ցանկալի տղամարդու կերպար։ Հանրությունը Գոռին ճանաչեց «Անտիվիրուս» հաղորդումից, որտեղ նա աչքի էր ընկնում սուր հումորով և կծու խոսքով։ Հենց սա էլ առաջին հերթին դարձավ նրա կրեդոն։ Շատ աղջիկներ ցանկալի են համարում տատուներով տղաներին։ Գոռի տատուները, հավանաբար, իրենց «ներդրումն» ունեցել են դերասանի ցանկալի կերպարում:

14-րդ տեղում Գարիկ Մարտիրոսյանն է. բարձրահասակ, թիկնեղ Գարիկը ոչ միայն հայ, այլև ռուս աղջիկների ուշադրությունն է հասցրել գրավել։

 

13-րդ տեղում ամերիկաբնակ Ջեք և Ջորջ Քեշիշյաններն են, որոնց ընկերության թյունինգավորված ավտոմեքենաները վարում են հոլիվուդյան աստղերը։ Աշխատասիրությունը յուրաքանչյուր տղամարդու դարձնում է ավելի գրավիչ, իսկ այս դեպքում տղաներն աշխատասեր լինելուց ու իրենց ամերիկյան երազանքին հասնելուց բացի նաև բավականին համակրելի են։)

12-րդ տեղում Արթուր Աբրահամն է, ով շատ աղջիկների մոտ ասոցացվում է իսկական հայ տղամարդու կերպարի հետ։ Հավանաբար պատճառը մասնագիտության բերումով «ջարդող-փշրող» լինելն է։)

Մի առիթով էլ հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն էր ասել, որ Արթուր Աբրահամն ամենացանկալի հայ տղամարդն է։

11-րդ տեղում Վահե Խանամիրյանն է. հայկական հեռուստատեսության ամենահամակրելի տղամարդկանցից մեկն ունի նուրբ գեղեցկություն, ինչի շնորհիվ շատերին թվում է, թե Վահեն դեռ 20 տարեկան է։ Շատ աղջիկներ Վահեին այդպես էլ չներեցին ամուսնանալու որոշումը:)

10-րդ տեղում Միհրան Ծառուկյանն է. թեև երգիչը չի առանձնանում իր առնականությամբ, քանի որ ունի նուրբ դիմագծեր, աղջիկներից շատերն են նրան համարում ցանկալի տղամարդ։ Միհրանն ունի բնատուր խարիզմա, որն էլ օգնության է հասնում իրեն։

9-րդ տեղում «Հայ թիմ»-ի Յոժն է. նրա՝ ռեփերի «լավ տղայի» կերպարին գումարվում է ոճային լինելը, ինչը չի կարող վրիպել աղջիկների ամենատես աչքից։

8-րդ տեղում Գրիշա Աղախանյանն է. նա 90-ականների ամենացանկալի տղամարդկանցից մեկն էր, ով մինչ օրս չի կորցրել իր երկրպագուներին։ Որոշ ժամանակ ԱՄՆ-ում ապրած Գրիշան միշտ եղել է առաջադեմ և աչքի ընկել իր ոճով։

7-րդ տեղում Աշոտ Տեր-Մաթևոսյանն է. բարձր հասակը նրան յուրահատուկ գրավչություն է հաղորդում։ Աշոտի դեպքում ևս չի կարելի ասել, որ նա ունի «գծած գեղեցկություն», սակայն նա համակրելի տղամարդ է։

6-րդ տեղում Ֆելիքս Խաչատրյանն է. հեռուստատեսությունում հայտնվելուց ի վեր նա շատ է փոխվել։ Նա հեռուստադիտողների աչքի առաջ ջահել տղայից վերածվեց ցանկալի տղամարդու։ Ռեփեր դարձած հաղորդավարի շուրջը միշտ համակրելի աղջիկներ են պտտվել։ Ֆելիքսն ունի իրեն հատուկ կծու հումոր, որը, հատկապես հեռուստատեսությունում աշխատելու տարիներին, միշտ օգնության է հասել նրան։

IMG_0708-tmb

5-րդ տեղում Սարգիս Գրիգորյանն է. նա հայկական կինոյի ամենահմայիչ դերասաններից մեկն է։ Համակրելի արտաքին ունենալուց բացի Սարգիսը շատ խարիզմատիկ է։ Նա այն եզակի հայտնիներից է, ում հանդեպ հետաքրքրության վրա չի ազդում նույնիսկ այն հանգամանքը, որ ամուսնացած է։ Սարգիսը միշտ իր բարձր դիրքում է, ինչը նրա հմայքի գաղտնիքներից մեկն է։

4-րդ տեղում Խորեն Լևոնյանն է, ով համարվում է հայկական կինոյի ամենացանկալի տղամարդկանցից մեկը։ Խորենին յուրահատուկ գրավչություն է հաղորդում նրա կերպարը, քանի որ նրան նայելիս չես կարող ասել, թե շատ գեղեցիկ է, միևնույն ժամանակ չես կարող ժխտել, որ նա գրավիչ է և յուրահատուկ ինչ-որ հմայք ունի։

3-րդ տեղում Սոս Ջանիբեկյանն է. շատերը նրան համարում են սրտակեր։ Դերասանը հումորով է վերաբերվում այս թեմային ու կատակում, որ երբեք սիրտ չի կերել, թեև շատ աղջիկներ պատրաստ են հակառակը պնդել:) Սոսն ունի համակրելի արտաքին, որին գումարվում է նրա «աստղով» լինելը։ Դերասանն ունի ինտելեկտուալ կնամոլի համբավ, թեև ինքը միշտ նշում է, որ կնամոլ չէ, պարզապես գնահատում է գեղեցիկը։

2-րդ տեղում Միշոն է. շատ աղջիկների համար իսկական շոկ էր, երբ հայտնի դարձավ, որ ռեփերի սիրտը զբաղված է։ Միշոն իր փողոցային տղայի կերպարով ու համակրելի արտաքինով շատերի երազանքների տղամարդն էր։) Ռեփերն իրեն բնորոշ ցինիզմն ունի, որը, սակայն, դրական է ընկալվում երկրպագուների կողմից, քանի որ համահունչ է նրա՝ ռեփերի կերպարին։

1-ին տեղում Հենրիխ Մխիթարյանն է. ֆուտբոլիստի հաջողություններին զուգահեռ աճում է նրանով հետաքրքրվող հակառակ սեռի ներկայացուցիչների թիվը։ Հենոյի հաղթաթուղթը նրա համեստությունն է, աղջիկները դա շատ են գնահատում նրա մեջ, քանի որ հատկապես 21-րդ դարում դա տղաների մեջ հազվադեպ հանդիպող հատկանիշ է։

 Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին