▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր մարզերից են հայ հայտնիները

BlogNews.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել, թե որ մարզերից են հայ հայտնիները։

Դերասան Գուժ Մանուկյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից է։ 6 տարեկանից նա տեղափոխվել է Երևան։ Կրթություն ստացել է մայրաքաղքում։

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է։ Հաղորդավարուհու ընտանիքը տեղափոխվել է Երևան, երբ նա դեռ բավականին փոքր էր։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է։ Վերջինս Երևան է տեղափոխվել, երբ դպրոցահասակ էր։

Դերասան Արթուր Հակոբյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից է: Նա սովորել է տեղի դպրոցում և առաջին քայլերն արել է Գյումրիում, հետագայում տեղափոխվել Երևան։

Հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանը Լոռու մարզից է: Վաղ հասակաում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան և սովորել այստեղի դպրոցում։

Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, ևս Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է։ Նա ևս փոքր տարիքից ապրում է Երևանում և սովորել է այստեղի դպրոցում։

Երգիչ Արման Հովհաննիսյանը Արարատի մարզի Մասիս քաղաքից: Առաջին քայլերը երգիչն արել է Մասիսում,  1997թվականին նա  ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և տեղափոխվել Երևան։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին