▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն բան արել եմ, որ բոլոր դերերում տարբեր լինեն իմ շեշտադրումները. Ստեփան Ղամբարյան

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Ստեփան Ղամբարյանը շուտով կներկայանա միանգամից չորս գեղարվեստական ֆիլմով եւ դրանց զուգահեռ հեռուստադիտողը նոր եթերաշրջանում նրան կտեսնի կրկին հեռուստասերիալների շրջանակներում:

«Վերջին շրջանում հասցրեցի նկարվել միանգամից 4 ֆիլմում՝ Սերժ Ավետիքյանի «Ինչպես ամերիկյան մի երգ», Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը», Կարեն Մարտիրոսյանի «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը» եւ Ռոման Մուշեղյանի «Որոգայթ» ֆիլմերում: Սրանք մինչև տարեվերջ հույս ունեմ, որ կլինեն էկրաններին: Բացի սրանք, այս պահին ունեմ նաեւ երկու հրավեր երկու հեռուստասերիալների համար, որոնցից մեկը իրականացնում են իմ ընկերները. ռեժիսոր Գրիգ Վահրամյանն, Արման Նշանյանը, Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Արսեն Գրիգորյանը հավաքվել են մեկ տեղում եւ Միացյալ նահանգների հեռուստադիտողի համար 24-մասանոց ֆիլմ են պատրաստում,  որը չգիտեմ այստեղ կհեռարձակվի թե ոչ, իսկ մյուսը կլինի «Արմենիա TV»-ի նոր եթերաշրջանում, բայց թե ով է լինելու ռեժիսորն ու սերիալի հետ կապված այլ մանրամասներ հաղորդելու իրավունքը այս պահին չունեմ»,- անցած եւ առաջիկա աշխատանքների մասին խոսելիս՝ նշեց դերասանը:

Անդրադառնալով կերտած կերպարների իրարամերժությանը՝ հանցագործ տղայից մինչեւ մեծն Կոմիտասի ընկերոջը՝ Ստեփան Ղամբարյանը նկատեց. «Կերպարներս իսկապես շատ տարբեր էին միմյանցից, բայց բոլորն էլ հետաքրքիր էին եւ գլխավորը՝ ասելիքով: Այս ընթացքում ես կերտեցի Արմենակ Շահմուրադյանի կերպարը, այնուհետեւ խաղացի հանցագործ անցյալով, բայց ազնիվ միտումներով երիտասարդի դերը:  Պետք է ասեմ, որ բոլոր դերերում էլ հետաքրքրությամբ եմ աշխատել եւ անկեղծորեն սիրել եմ նրանց: Ամեն բան արել եմ, որ բոլոր դերերում տարբեր լինեն իմ շեշտադրումները եւ կարծում եմ, ստացվել է, դա կորոշի հանդիսատեսը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին