▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Հակոբյանը՝ «32 Production»-ի նոր ֆիլմի գլխավոր դերում

Life.panorama.am գրում է. Հայկական արտադրության ֆիլմերի շարքը շուտով կհամալրվի ևս մեկով. «32 Production»-ը առաջիկայում նոր ֆիլմով կներկայանա. այս մասին հենց նկարահանման հրապարակից հայտնեց Կարեն Բաբաջանյանը, ով սպասվելիք ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է.
 
«Այս պահին արդեն նկարահանման ընթացքի մեջ ենք, որոնք իրականացվում են քաղաքից բավականին հեռու: Մենք չենք ուզում դեռեւս շատ փակագծեր բաց անել այս ֆիլմի հետ կապված, միայն կարող եմ ասել, որ ֆիլմը հին վայրի ցեղի մասին է, գլխավոր դերում դերասան Գոռ Հակոբյանն է, ով վերջին շրջանում էլ ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց «Ֆուլ հաուս» սիթքոմից: Ֆիլմում ներգրավված են նաեւ դերասաններ Ժաննա Բուտուլյանը, Անդրանիկ Հարությունյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Բարիսենկոն եւ այլք»,- նշեց Կարեն Բաբաջանյանը:
 

Ռեժիսորի խոսքերով՝ ֆիլմը հավանաբար այս տարի կնեկայացվի հանրությանը. «Ճիշտ է, դեռ մենք էլ չգիտենք ինչպես կընթանան աշխատանքները, բայց կարծում ենք, այս տարի կհասցնենք այն ներկայացնել»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին