▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժան Ռենոն՝ Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆիլմում

Ջեյմս Քրոմվելը և Ժան Ռենոն կնկարահանվեն են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմում, հայտնում է Variety ամերիկյան հանդեսը:

Ջեյմս Քրոմվելն էկրանին կմարմնավորի ԱՄՆ դեսպանին, որը հերոս է դառնում, իսկ Ռենոն` ֆրանսիացի ծովակալին: Վերջինս  հայ հանդիսատեսին հայտնի է «Լեո» մարտաֆիլմից:

Ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են Իսպանիայում և Պորտուգալիայում և կշարունակվեն մինչև դեկտեմբեր:

Պատմական ժապավենը նկարահանում է ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջը Ռոբին Սվիքորդի հետ համատեղ գրած սցենարով: Ֆիլմի հիմքում սիրային պատմություն է, որը ծավալվում է 1922 թ.` Օսմանյան կայսրության վերջին տարիներին: 

Հավելենք, որ «Խոստում» ֆիլմը ամերիկահայ  գործարար, միլիարդատեր և բարերար Քըրք Քրքորյանի վերջին մտահղացումն էր:  Վերջինս նախքան իր մահը հոգացել է այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի:

Հիշեցնենք, որ Քըրք Քրքորյանը մահացել է  այս տարի` հունիսի 16-ին 98 տարեկան հասակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին