▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Շահվերդյանն Անժելա Սարգսյանին` ոչ մի դեպքում «Վեցերորդ զգայարան» հաղորդմանը մասնակցելու չգնաս....

Վերջին շրջանում շատ են շատացել «Վեցերորդ զգայարան» հաղորդումից բողոքներն ու մասնակիցների կողմից դժգոհությունները: Թինա Քեյի օրինակը դեռ թարմ էր, երբ   եկավ հաջորդ բողոքը:

Քիչ առաջ նայում էի Անժելա Սարգսյանի մասնակցությամբ «Չէին սպասում»  հաղորդումը, որի ընթացքում էլ Սուրենը Անժելային խորհուրդ տվեց ոչ մի դեպքում չմասնակցել այդ հաղորդմանը: Կարող եք դիտել ինքներդ հաղորդման 41:28 րպեից: Սուրենը պատմում է Անժելային, որ վերջերս իր մասնակցությամբ հաղորդումը մոնտաժել էին այնպես, որ սկանդալային թողարկում ստացվի, երբ իրականում ոչ մի սկանդալ էլ չի եղել: Ըստ Սուրենի հաղորդման մեջ «ոչ մի մագիա էլ չկա, ֆեյսբուքյան իր էջին հետևող ընկերներն իր մասին ավելի շատ բան գիտեն, քան հաղորդման էքստրասենսները...»:

Սա իհարկե մտածելու տեղիք է տալիս, քանի որ «Վեցերորդ զգայարանը» համարվում է աամենառեյտինգային հաղորդումներից մեկը:

 

 

INFOmanka

Աղբյուր՝ Բլոգ Նյուզ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին