▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես նրան միշտ հիշում եմ ու միշտ շնորհակալ եմ. Քրիստինե Պեպելյան

 

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ուսուցչի տոնն է:  Իմ կյանքում ուսուցիչներս շատ կարևոր ներդրումներ են ունեցել, բայց այս տոնական օրով ես չեմ կարող չհիշել, իմ առաջին ուսուցչուհուն՝ տիկին Բայադյանին: Իրականում մեծատառով մարդ, տաղանդավոր ուսուցիչ, կիրթ ու սրտացավ: Կզարմանաք, բայց ինքը առաջիններից էր,ում համար երգում էի,իսկ նա լսելուց հետո միշտ ասում էր.  «Քրիստինե ջան դու ապագա արտիստ ես, ես հավատում եմ քո ուժերին»: 

Այդ ժամանակ ես նույնիսկ պատկերացում էլ չէի կարող ունենալ, որ տիկին Բայադյանի խոսքերն այսօր իրականություն կդառնան ու ես (մի փոքր անհամեստ թող չթվա) դարձել եմ երաժիշտ: 

Իմ կյանքի այս պայծառ դրվագը հիշելուց, ես միշտ ասում եմ, որ մեր բոլորիս կյանքում ծնողներից բացի մեծ դեր է խաղում նաև ուսուցիչը, հատկապես տարրական դասարանի ուսուցիչները:  Ես շատ ուրախ եմ, որ իմ տարական դասարանի ուսուսցչուհին իմ կյանքում մեծ դեր է ունեցել ու հավատացել է ինձ։

Ես նրան միշտ հիշում եմ ու միշտ շնորհակալ եմ՝ հավատալու ու գոտեպնդելու համար: 
Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ։ Դուք կրթում ու դաստիարակում եք մի սերնդի, ով ապագայում պետք է լինի մեր երաժիշտը, ղեկավարը, ուսուցիչը ու ամենակարևորը՝ ընտանիքի ծնող»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին