▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սխալն ի սկզբանե էր, երբ թույլ չտվեցին` «Նոր ալիք»-ում հայ մասնակիցներից մեկը երգեր Գրիգորի հետ

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով նախորդ տարի «Նոր ալիք»-ում Հայաստանի ներկայացուցիչն էր,  ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը.

«Սխալն ի սկզբանե էր, որ թույլ չտվեցին մեզնից` հայ մասնակիցներից մեկը երգեր մեր երկրի ներկայացուցչի հետ, մեզանից ով էլ լիներ սրտացավ էր լինելու, մեր երկիրն էինք ներկայացնելու ու ուրիշ կերպ էր տրամադրվածությունը լինելու, ոչ թե իմիջայլոց, անկապ ու կասկածում եմ, որ սթափ «մեկը» դուրս գար բեմ ու ՅԵՍԻՄԻՆՉ երգեր, որ մեր մասնակցի տանջանքն ու լավ երգածն էլ չգնահատվեր…»

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 4-ին, Սոչիում տեղի է ունեցել երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի երկրորդ մրցութային համերգը: Մրցույթի ընթացքում մասնակիցները հանդես են եկել զուգերգով՝ կատարելով Իգոր Նիկոլաևի հիթերը: Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երգել է ռուսական IOWA խմբի հետ «Две звезды» երգը և ժյուրիի կողմից ստացել է 82 միավոր:

Մրցութային 2-րդ օրվա ավարտից հետո  Գրիգոր Կյոկչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մտածում է հրաժարվել հետագա մասնակցությունից.

«Այսօր ես կանգնած եմ մեծ խնդրի առաջ, ու մտածում եմ անգամ մրցույթից հրաժարվելու մասին…. բանն այն է, որ բառացիորեն վերջին պահին փոխել են իմ երգի գործիքավորումը և ինձ կանգնեցրել փաստի առաջ՝ երգել մի բան, որը դժվար թե արժանանա որևէ դրական գնահատականի… չգիտեմ ինչ ընթացք կունենա այս ամենը…»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին