▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցկեղով հիվանդ 31-ամյա հայտնի դերասանը սկսել է ապաքինվել

 

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Универ սերիալից հայտնի դերասան Անդրեյ Գայդուլյանի մոտ պարանոցի քաղցկեղ էր հայտնաբերվել և որ այս ընթացքում 31-ամյա դերասանը քիմիոթերապիայի կուրսեր էր անցնում Գերմանիայի Մյունխեն քաղաքում: 

Նշենք, որ օրերս Անդրեյի հարսնացուն`Դիանան, իր միկրոբլոգում նոր լուսանկար է տեղադրել, որի միջոցով տեղեկացրել է, որ Անդրեյ Գայդուլյանի առողջական վիճակն այս պահին լավ է. 

«Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Մեզ մոտ ամեն ինչ լավ է»,- գրել է Դիանան: 

Ըստ որոշ տեղեկությունների` Գայդուլյանը հաջողությամբ ավարտել է քիմիոթերապիայի կուրսերը ու շուտով Մոսկվա է վերադառնալու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին