▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ուզում էի հանգստանալ նման իրավիճակներից. Սոս Ջանիբեկյան

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով առավել շատ հանդես է եկել դրամատիկ դերերով, բոլորովին վերջերս անակնկալ կերպով «Դոմինո» սիթքոմում ներկայացավ հումորային կերպարով: Նրա հերոսը՝ Միկան, անմիջապես սիրվեց, շատերն էլ իրենց համար նոր Սոս Ջանիբեկյան բացահայտեցին:

Զրույցում Սոս Ջանիբեկյանը նկատեց, որ նոր ժանրում իրեն շատ լավ է զգում, ավելին՝ դերասանի խոսքերով  հեռուստադիտողը սերիալային ձեւաչափով բավականին երկար նրան չի տեսնի դրամատիկ դերերում.

«Նախ շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ նոր կերպարը սիրով ընդունեցին: Ինչ «Դոմինո»-ն եթերում է, ինձ անընդհատ գրում են, ողջունում նոր ժանրում հանդես գալու կապակցությամբ, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշեց Սոս Ջանիբեկյանը եւ անդրադառանալով իր համար հումորային եւ դրամատիկական դերերի տարբեությանը՝ հավելեց.

«Բոլորս գիտենք, թե մարդ որտե՞ղ է լաց լինում, որտե՞ղ, հուզվում, որտե՞ղ է լարվում ու անհնագստանում, որտե՞ղ բարկանում, բոլորս գիտենք, թե ի՞նչն է մարդուն տխրեցնում, բայց մի բան, որը անհատական է եւ խիստ ինդիվիդուալ, դա այն է, թե որտե՞ղ է մարդը ծիծաղում: Սուբյեկտիվորեն մոտենալով՝ պետք է ասեմ, որ ինձ համար բոլոր ժանրերն էլ բարդ են եւ աշխատանք ու ինքնամոռաց նվիրում են պահանջում, բայց, իհարկե, կատագերկությունն ինձ համար ամենադժվար ժանրն է: Ես իմ մասնագիտական գործունեության ընթացքում ավելի շատ հանդես եմ եկել ողբերգություններում, դրամաներում, մարդկային լուրջ ու ծանր փոխհարաբերություններում, բայց իհարկե, այս հումորային կերպարը ինձ համար առաջինը չէր, քանի որ ես հանդես եմ եկել մի քանի կատագերկական գեղարվեստական ֆիլմերում («Փեսացուն կրկեսից», «Տաքսի էլի լավա», «Սկոտչ եւ վիսկի», «Հյուսիս-հարավ»), բայց այնուամենայնիվ, սերիալային ձեւաչափում, երբ հեռուստադիտողը ամենը օր ինձ կարող է տեսնել հումրային կերպարում, սա, ինչ խոսք, առաջինն էր: Ինձ համար վերլուծելով հեռուստատեսային նախագծերում կերտածս դերերը՝ կարող եմ ասել, որ անընդհատ ողբեգական, լուրջ դրամաներում ամենօրյա ներկայանալս մի պահ հոգնեցրել էր ինձ, եւ ես ինձ իսկապես այդ տարածության մեջ մի պահ սպառել, հոգնել, քամվել եւ վերջացել էի որպես ստեղծագործող: Արդեն շատ էր իմ կյանքում ամեն օր ծանր իրավիճակներ ներկայացնելը, շուրջ յոթ տարի գրեթե ամեն օր ներկայացել եմ տարբեր լուրջ ու ողբերգական իրավիճակներում («Կյանքի գին», «Կյանքի գին 2», «Վերադարձ», «Եղբայրներ», «Բախտաբեր» հեռուստասերիալներ): Ես ուզում էի հանգստանալ նման իրավիճակներից, էլ չէի ցանկանում ամեն օր նման ծանր իրավիճակներ վերապրել, որովհետեւ որքան էլ պրոֆեսիոնալ լինես, միեւնույն է, երբ օրվա մեծ մասը նկարահանման հրապարակում ես նման դերերով, արդեն քո հերոսի տրամադրությունը անդրադառնում է քո իրական կյանքի վրա: Ինչ վերաբերվում է սիթքոմին, պետք է ասեմ, որ շատ դժվար է այս ժանրը, բայց միաժամանակ, շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ այստեղ: Դժվար է այնքանով, որ տրամադրություն չունենալու, հոգնած, ջղայնացած, անհավես, անքուն գիշերներ անցկացրած  դեպքում, որոնք կարող է նույնիսկ երբեմն օգնել, որպեսզի տխուր, ողբերգական հոգեբանական դրությունները վերապրես ու փոխանցես հեռուստադիտողին, բայց այս դեպքում տխուր կամ ուժասպառ հոգեվիճակով երբեք չես կարող ուրախ, կայտառ, էնտուզիազմով լի կերպար կերտել, ուստի անկախ մեզանից այստեղ մենք նկարահանման հրապարակ ենք գնում մեծամասամբ բարձր տրամադրությամբ եւ շատ առողջ վիճակում, սա ծայրահեղ դժվար է իմ կյանքի տեմպի մեջ, բայց եւ օգտակար»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին