▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիներ, ովքեր դիմել են պլաստիկ վիրահատությունների

tert.am-ը գրում է. Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Այն համարվում  է բժշկության մեծագույն ձեռքբերումներից:  Պլաստիկ վիրահատության մարդիկ դիմում են ի ծնե, ձեռքբերովի և տարատեսակ այլ պատճառներով ունեցած թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Սակայն այսօր այդ տենդենցը որոշների մոտ հիվանդագին աստիճանի է հասնում։ Մեկ անգամ դիմելով նման միջամտության՝ շատերը կախվածություն են ձեռք բերում և պարբերաբար նոր փոփոխությունների ենթարկում իրենց արտաքինը։

Tert.am-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր պլաստիկ վիրահատության կամ էսթետիկ բժշկության միջոցով շտկել են իրենց արտաքինը, հիմնականում՝ քիթը, շուրթերը և հոնքերը։ Նշենք նաև, որ կանայք այս ցուցակում գերակշռում են։

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ երգիչ Հայկոյի կինը, դեռ մի քանի տարի առաջ առանձնապես աչքի չէր ընկնում իր արտաքին տվյալներով, բայց այսօր «սելֆի» և «պլաստիկ վիրահատություն» բառերը արտաբերելիս առաջինը կարելի է հիշել հենց նրան։ Նա վիրահատել է քիթը, ուղղել շուրթերը և հոնքերը։ Նրա դեպքում փոփոխությունները աչք են ծակում։

 


Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կարծես թե մի քանի ակնառու փոփոխություններ է արել իր դեմքի հետ։

 

Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը բավականին եթերային տեսք է ստացել քթի վիրահատությունից հետո։ Նրա դեպքում նույնպես փոփոխությունը չնկատելը անհնար է։

 


Երգչուհի Էմմին առաջիններից էր Հայաստանում, ով վիրահատեց քիթը։

 

Երգչուհի Լիլուն վիրահատել է քիթը։

 

Երգչուհի Եվա Ռիվասը վիրահատել է կուրծքը, քիթը և ուղղել շուրթերը։

 

«32 ատամ ակումբ»-ից Գարիկ Պապոյանը վիրահատել է քիթը։

 

Հռիփսիմե Հակոբյանը նույնպես վիրահատել է քիթը։

 

«Հայ սուպեր սթար»-ից հայտնի Աստղիկ Սաֆարյանը վիրահատել է քիթը։

 

Դերասանուհի Անժելա Սարգսյանը բավականին ակնհայտ փոփոխություններ է կատարել իր արտաքինի վրա՝ վիրահատել է քիթը և կտրուկ փոխել սանրվածքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին