▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ 2016»-ին իր մասնակցության մասին

BlogNews.am-ը գրում է. Վերջին օրերին բուռն քննարկվում են «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանի հավանական ներկայացուցիչների անունները։ Ամենաքննարկվողներից մեկն Իվետա Մուկուչյանի թեկնածությունն է։ Վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Eurovision? I am online, ask me your questions!» (Եվրատեսի՞լ: Ես օնլայն եմ, կարող եք տալ ձեր հարցերը) և պատասխանել երկրպագուներին հուզող հարցերին։

Երգչուհին հայտնել է, որ այժմ աշխատում է սկավառակի վրա, որի երգերը ոճային առումով նման են «Simple Like a Flower» երգին։ Իվետան նշել է, որ այն շատ անկեղծ ալբոմ կլինի։

Ամենասպասված հարցին՝ այս տարի ի՞նքն է գնալու  «Եվրատեսիլ», նա պատասխանել է. «Պարզ կլինի հոկտեմբերի 13-ին. բոլորս կիմանանք, թե ով է ներկայացնելու Հայաստանը»։

Հայտնելով  իր կարծիքը «Եվրատեսիլի» մասին և պատասխանելով հարցին՝ ի՞նչ կտա այն հայ մասնակցին, անպայման պետք է ներկայանալ հայկական դհոլ ու զուռնայի ելևէջներո՞վ, Իվետան ասել է. «Կարծում եմ՝ եթե երգն ուժեղ չլինի, մասնակցությունն անիմաստ է թե՛ արտիստի, թե՛ երկրի համար։ Զուռնա-դհոլը պարտադիր չէ, կարևորն ինքնատիպ և տարբերվող լինելն է։ Ես տեսնում եմ, որ իմ անունը շարունակվում է քննարկվել, ոչ ոք չի ժխտում իմ մասնակցությունը, բայց ամեն տարի իմ անունը դուրս է մնում, այնպես որ, սպասենք և տեսնենք»։

Երկրպագուները հետաքրքրվել են նաև այլ հարցերով, օրինակ՝ միշտ ուշադրության կենտրոնում մնացող՝ «Դուք կյանքի ընկեր ունե՞ք» հարցին, երգչուհին պատասխանել է. «Քանի որ սիրում եմ ձեզ, կպատասխանեմ նաև անձնական հարցին` ոչ, ես միայնակ եմ»։

Երգչուհու համար կյանքում լավագույն օրինակն իր մայրն է։ «Նա պոզիտիվ է, սուր մտքով և ուժեղ, միշտ առաջինը մտածում է ընտանիքի, հետո իր մասին և ժպտում է ցանկացած իրավիճակում։ Ես դեռ զարմանում եմ, թե ինչպես է նա այդ ամենն անում իր ողջ կյանքում»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին