▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Վարդանյանը եթերում կայֆավատ է լինում Երևանի ամենագեղեցիկ աղջիկների վրա

Դիտեք նաև՝

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Պատահմամբ աչքովս ընկավ «Երևանն է խոսում» հաղորդումը, որի քննարկման թեման գեղեցկության չափանիշներն էին:  Արտակ Վարդանյանը ստուդիայում էր հավաքել Երևանի գեղեցկուհիներին, ու միասին փորձում էին հասկանալ բնական գեղեցկությունն է ավելի նախընտրելի, թե արհեսատական ճանապարհներով ձեռք բերված գեղեցիկ  արտաքին տեսքը: Թեման, իհարկե, հետաքրիր էր, և մշտապես արդիական: Հատկապես հիմա, երբ փողոցում ամեն 3-րդ գեղեցկուհու մարմնի և դեմքի մեծ մասը «իրենը չէ»:

Արտակը մի լավ կայֆավատ եղավ ոտքից գլուխ արհեստական, բայց ամեն հարմար առիթի իրենց գեղեկության բնական լինելու մասին հայտարարող «գեղեցկուհիների» վրա:

Ինչպիսի մեծամտություն: Պարզվում է` ֆեյսբուքում ամեն Ճ կլասի մրցույթի իր ոտքերը ցուցադրող Անգել Դայանը, չէր ցանկացել հայտնվել «ֆեյսբուքյան գեղեցկուհիների» ցուցակում: Այո, նա գեղեցկուհի է, բայց չի ուզում իր գեղեցկության մասին մեկնաբանություններ լսել...

Մյուս «գեղեցկուհի» հյուրն էլ` Ֆեյսբուքում ավելի հայտնի Lili Morto անունով, ում լուսանկարներին նայելիս չես կողմնորոշում` տրանսվիտի՞տ է, կի՞ն, թե՞ ֆոտոշոփի զոհ, Արտակի «հումորների» վրա ծիծաղելիս,  չգիտեր  ինչպես ձեռքերով բռնի իր` «բնությունից տրված և ոչ մի պլաստիկ վիրահատության չենթարկված քիթը», որ այն հանկարծ չտեղաշարժվի: 

Մի ծիծաղեցրեք, սա՞ է այսօրվա գեղեցկությունը, այս աղջիկնե՞րն են գեղեցկուհիներ:

Կամ էլ մոդել Սեդա Սերոբյանը, ով կարծում է, որ գեղեցկության տարբեր չափանիշները թելադրվում են այս կամ այն օղակի կողմից: Իսկ իրեն թելադրողը երևի միայն Կամոբլոգի փարթիներում կիսամերկ  լուսանկարահանվող մոդելների  ու սիգարներով հարուստ տղամարդկանց օղակներն են...

Ինչպես Արտակն ասեց, ապահովագրեք ձեր կրծքերն ու հետույքները, գեղեցկուհիներ... Ինչպես երևում է դրանք են կյանքում ձեր միակ ձեռքբերումները...

Աղբյուրը` Blognews.am

INFOmanka

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին