▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատացեք՝ զգացողություններս անբացատրելի են. Լիլու

Life.panorama.am-ը գրում է. Այս պահին երգչուհի Լիլուն գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում. Երգչուհին Ներսիկ եւ Արաբո Իսպրյանների եւ Աիդա Սարգսյանի հետ միասին համերգային շրջագայություններ կունենա ՌԴ-ի շուրջ 42 քաղաքներում: Այս մասին  հայտնեց Լիլուն, ով տպավորված է ՌԴ-ում ապրող հայ հանդիսատեսից.

«Դեռեւս վեց քաղաքներում ենք համերգներ ունեցել, ամենաշատը դեռ առջեւում է: Պետք է ասեմ, որ այստեղ քաղաքներն իրարից խիստ տարբեր են, բայց ունեն մեկ ընդհանրություն՝ դա հանդիսատեսի ջերմությունն է: Որքան էլ հոգնած լինենք, նրանց ընդունելությունից ու ջերմությունից բեմում ասես ուժ ենք առնում, մոռանում հոգնության մասին. հավատացեք՝ զգացողություններս անբացատրելի են»,- նշեց Լիլուն ու հավելեց.

«Երբ տեսնում ես հայրենակիցներիդ ընդունելությունը, նոր ուժով ես լցվում: Անկախ նրանից, թե հայը որտեղ է բնակվում, միեւնույն է, նրա ջերմությունը, որը արյամբ է գալիս, պահպանվում է եւ բավական է անգամ մի մեղեդի, որպեսզի նրանց աչքերից կարոտած արցունքներ հոսեն: Ինձ համար շատ կարեւոր է, որ այս համերգային շրջագայություններով մենք կարող ենք նրանց հաճելի պահեր պարգեւել»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին