Blognews.am-ը գրում է. Հայտնիներից շատերը միանգամից չէ, որ գտել են իրենց երջանկությունը։ Ոմանք երկրորդ անգամ են ամուսնացել՝ ընտանեկան երջանկություն գտնելով այլ կանանց կողքին։
Լիկա Մեսրոպյանը Խորեն Լևոնյանի երկրորդ կինն է։ Դերասանի առաջին կինը պարուհի Մերի Հովհաննիսյանն է։ Մերիից բաժանվելուց հետո Խորենն ապրել է նաև երգչուհի Լիլուի հետ, սակայն որպես պաշտոնական ամուսնություն կարելի է հաշվել Խորենի ամուսնությունները Մերիի և Լիկայի հետ։
Անի Ամիրյանը դերասան Ստեփան Ղամբարյանի երկրորդ կինն է։ Նրա առաջին կինը պարուհի Նառա Հովհաննիսյանն էր։ Նրանք ամուսնությունից 1 երեխա ունեն։
Երգիչ Դավիթ Թուջարյանը ժամանակին ամուսնացած էր Լիլիթ Կարապետյանի հետ։ Նրանց բաժանությունից հետո Դավիթը երկրորդ անգամ ամուսնացավ և այժմ կապ չի պահպանում առաջին ընտանիքի հետ։
Դերասան Սարգիս Գրիգորյանի առաջին ամուսնութան մասին երկար ժամանակ ոչ ոք ոչինչ չգիտեր։ Ժամանակ էր պետք, որպեսզի նա կարողանար խոսել այդ մասին։ Մինչ Մանոյի հետ ամուսնանալը նա ամուսնացած է եղել և դուստր ունեցել, սակայն նրա առաջին կնոջ մասին տեղեկություններ չկան։
Երգիչ Հայկոն ժամանակին ամուսնացած էր երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ, սակայն նրանց համատեղ կյանքը չդասավորվեց։ Երգիչն իր երջանկությունը գտավ երգչուհի Անահիտ Սիմոնյանի կողքին։
Հրանտ Թոխատյանը մինչ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ ամուսնությունը երկու անգամ արդեն ամուսնացած էր եղել. նրա առաջին կինն Արուսիկ Բաղդասարյանն էր, երկրորդը՝ Իրինա Դանիելյանը։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում