▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ասում էի, որ ազգանունս Բաբայան է, ինձ տուգանում էին. Մարտ Բաբայան

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 3-ին կայացավ երգիչ Մարտ Բաբայանի «Холодно»  ձայնասկավառակի շնորհադեսը, որին ներկա էին երգչի ինչպես ընկերներն, այնպես էլ կոլեգաները: Օրեր առաջ Մարտը և նրա պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը հյուրընկալվել էին BlogNews.am–ի խմբագրությունում: Զրույցի ընթացքում պատմել են ձայնասկավառակից, նոր տեսահոլովակից, անձնական կյանքի, ինչպես նաև կայանալիք մենահամերգի մասին:


Մարտի ձայնասկավառակում ընդգրկված է 9 երգ։ Բացի նոր երգերից, կա բոնուս թրեք՝ Աննա Սեմենովիչի երգը, որը Մարտը կատարում է մենակ, «Стоп-Стоп» երգը, որը հիմա երգում է ռուս երգչուհի Զառան, «Քրիստինե», որը նվիրված է երգչուհի Քրիստինե Պեպելյանին։ «Բոլորը հարցնում են, թե ինչու է ձայնասկավառակը կոչվում «Холодно». քանի որ այն ամենահիթայինն է, մենք այդ երգը պարզապես դրել էինք համացանցում և այն բավականին սիրվեց: Ձայնասկավառակն արել ենք ինստագրամի ոճում, այստեղ իմ իրական հետևորդներն են, ոչինչ չենք կեղծել, առաջին էջում իմ ընկերների լուսանկարներն են, ովքեր ինձ հետ են և օգնել են: Ձայնասկավառակի դիզայնի միտքը իմն էր, քանի որ կան շատ տարբեր ձայնասկավառակներ, որտեղ պարզապես լուսանկարներ են գեղեցիկ և ոչ մի տարբերվող բան», - պատմում է Մարտը:

Խոսելով ձայնասկավառակում արդեն իսկ հիթ դարձած երգերի մասին՝ Մարտն առանձնացրեց հետևյալները. «Հայաստանում շատ սիրում են «Люби» երգը, ինչպես նաև «Хочу и боюсь», որն արել ենք դուդուկի նվագակցությամբ: Այս երգը Ռուսաստանում շատ  սիրվեց և միշտ ցանկանում են, որ այն կատարեմ, սակայն, անկեղծ ասած, ես այդ երգին ուշադրություն չեմ դարձրել: Երաժշտությունը գրեմ եմ ես, խոսքերը՝ Աննա Գալկինան»:


Մարտը հանդես է եկել մի քանի դուետներով. Քրիստինե Պեպելյանի, Աննա Դովլաթյանի, Աննա Սեմենովիչի, Մարգարիտա Պոզոյանի և երբ մեկնի Մոսկվա, պատրաստվում է դուետ ներկայացնել Զառայի հետ, ինչպես նաև կովկասում հայտնի երգիչ Գուսեյն Մանապովի հետ. «Կարծում եմ՝ բոլոր երգերն էլ  հաջողվել են, Աննայի հետ դուետն արվել է ավելի ռուսական ոճում: Ինձ այն շատ բան տվեց։ Սա այն երգն է, որ ինձ, օրինակ, հաճախ են զանգում և կանչում միջոցառումներին և հարցում են՝ կարո՞ղ եմ արդյոք այն մեկան երգել»:


Երգիչը բուռն ստեղծագործական փուլում է։ Այս փուլում նաև տեսահոլովակ են նկարահանում. «Երգը դանդաղ ոճում է, կոչվում է «Ты Любовь Моя»: Անակնկալ է լինելու, քանի որ տեսահոլովակում նկարահանվելու է հայ հայտնի դերասանուհի, որ դեռ ոչ մի տեսահոլովակում չի նկարահանվել: Երգը ես մի քանի անգամ երգել եմ և միշտ ասում էին, որ այն կարծես հարս և փեսայի պար լինի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին