▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղինակային երգի երեկո` «Նավավար»-ում

Շարունակելով ավանդույթն և հավատարիմ մնալով իր առաքելությանը, Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար»-ը, հերթական առիթն է ընձեռում` իր հյուրերին հնարավորություն տալով խոսել արվեստի մասին ու շփվել արվեստի հետ: 

Վահե Քոչարի համերգի  ներկաներն առիթ ունեցան ունկնդրել նաև  հեղինակ-կատարող Ռուբեն Դալլաքյանին, ով իր ստեղծած գործերից բացի հրաշալիորեն ներկայացնում է նաև մեր համաքաղաքացիների կողմից սիրված  երգեր: 

Եվ ահա`  այս շաբաթ, հոկտեմբերի 10-ին, 20.00-ին,  «Նավավար» կազմակերպում է Ռուբեն Դալլաքյանի հեղինակային երեկոն, որի ընթացքում ձեզ սպասվում է  հանդիպում Երևանի, իսկական երևանցիների, նրանց ստեղծած ու նրանց նվիրված երգերի հետ: 

Մանրամասների ու տեղեր պատվիրելու համար կազմակերպիչները խնդրում են զանգահարել 041 01 38 01/041 01 39 01 հեռախոսահամարներով:

 

 

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին