▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ բրենդներից է օգտվում Մայա Պողոսյանը

BlogNews.am-ը գրում է. «Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը միշտ առանձնանում է հետաքրքիր հագուկապով: Մայային հիմնականում տեսնում ենք դասական հագուստներով, առօրյայում նա սիրում է համադրել դասականն ու սպորտայինը: 

-Մայա, Դուք հայտնի եք որպես ոճային կին: Հագուստի ընտրության հարցում խորհուրդներընդունո՞ւմ եք։

-Թե՛ առօրյայում, թե՛ միջոցառումների, թե՛ նկարահանումների ժամանակ ինքս եմ ընտրում հագուստներս: 8 տարի լինելով «Էլ սթայլ»–ի գլխավոր խմբագիրը՝ մեր բոլոր նկարահանումների ոճային լուծումները ես եմ տվել, սակայն դա չի նշանակում, որ  խորհուրդներ չեմ ընդունում: Խորհուրդներ լսում եմ հատկապես հարազաներիցս՝ մայրիկիցս, քույրիկիցս և ամուսնուցս:

-Երկրորդ կարծիքի կարիք մի՞շտ եք ունենում, թե հիմնականում ինքնուրույն կողմնորոշվում եք:

-90% դեպքերում ինքս եմ  կողմնորոշվում:

-Վստահ եմ, «Fashion» նորություններով հետաքրքրվում եք։ Եթե մի  բան նորաձևությունից դուրս համարվի, սակայն Ձեզ դուր գա և սազի, կհագնե՞ք։

-Իհարկե հետևում եմ, դա նաև մասնագիտական պահանջ է: Կարծում եմ՝ նորաձևությունը կուլտ դարձնել չի կարելի, այն չի թելադրում:  Նորաձևությունը յուրաքանչյուր սեզոնի առաջարկում է տենդենցների այնպիսի մեծ դիապազոն, որն ամեն մեկին հնարավորություն է տալիս ընտրել իր մարմնին, ճաշակին և համարմարավետությանն ամենահամապատասխան տարբերակը:

Եթե մի բան լինի շատ նորաձև, սակայն ինձ դուր չգա կամ դուրս չգա, թե դա ինչպես է նայվում ինձ վրա, երբևէ չեմ հագնի:

-Կա՞ն բաներ, որ այժմ նորաձև են, բայց Դուք երբեք չեք հագնի:

-Միևնույն էլեմենտը կարելի է այնպիսի համադրությամբ ներկայացնել, որ բոլորովին  այլ տեսք ունենա: Կարելի է անել ցանկանցած վերափոխում: Ըստ էության՝ չկան նման բաներ. հնարավոր է՝ ես վերցնեմ մի բան, որն ինձ դուր չէր գալիս և բոլորովին այլ  կերպ ներկայացնեմ:

Ես չեմ հագնի ինձ համար թույլատրելի սահմանից ավելի բաց, վուլգար հագուստ:  Առհասարակ, վուլգարությունը չեմ սիրում, դա իր մեջ էժանագին էլեմենտ է պարունակում: Մենք հաճախ բաց կոնտեքստով ֆոտոշարքեր ենք անում, սակայն երբեք չի լինում, որ դա լինի վուլգար: Չափից դուրս բաց չեմ հագնվի, իսկ առհասարակ սիրում եմ էքսպերիմենտներ, նոր լուծումներ:

-Նույն զգեստը մի քանի անգամ հագնո՞ւմ եք:

-Փորձում եմ չհագնել, հատկապես, եթե շատ մեծ իրադարձություն է լինում կամ նկարահանում, որը շատ անգամ պիտի ցուցադրվի: Շատ աչքի ընկնող զգեստը, որը կհիշվի, ևս հիմնականում չեմ հագնում երկրորդ անգամ, հնարավոր է՝ հագնեմ Հայաստանից դուրս: Սակայն կան այնպիսի կոկտեյլային հագուստներ, որոնք  ունիվերսալ են և փորձում եմ այլ համադրությամբ երրորդ  անգամ էլ հագնել: Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, որը ոչ մի հագուստ երբեք չի կրկնել:

-Բրենդներին ուշադրություն դարձնո՞ւմ եք:

-Ինչ-որ առումով՝ այո, սակայն  բրենդներն ինձ համար կուլտ չեմ դարձնում: Կարող եմ հագնել և՛ բավականին ճանաչված համաշխարհային նորաձևության տների հագուստ, և՛ միջին դասի բրենդի հագուստ՝ առօրյայում: Կարելի է ասել՝ ես միքսում եմ:

Ես չեմ  ընդունում, երբ մարդիկ ասում են, որ եթե բրենդ չլինի, կամ ինչ-որ գնային կատեգորիայից ցածր լինի, չեն հագնի տվյալ հագուստը: Կարևորը վերջնական տեսքն է, որը, իհարկե, նաև հագուստի որակն է. եթե կարը լինի վատը, անկախ նրանից՝ դա Հայաստանո՞ւմ  է կարված, թե՞ արտասահմանայան նորաձևության տներից մեկում, գեղեցիկ չի նավի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին