▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի հայ մոդելներ

Wnews.am-ը գրում է.

Հայաստանում մոդելային բիզնեսը կարծես թե զարգանում է։ Վերջին շրջանում հաճախակի են նորաձեւության ցուցադրությունները, որոնցում ներկայացվում են հայ մոդելավորողների հավաքածուները։

Պետք է նկատել, որ բոլոր նորաձեւության ցուցադրություններին տեսնում ենք միեւնույն մոդելներին. ինչպես մոդելավորողներին կարելի է մատների վրա հաշվել, այնպես էլ մոդելներին։
Իհարկե, բոլորս էլ Facebook սոցիալական կայքում հանդիպում ենք աղջիկների, այսպես ասած, կիսապրոֆեսիոնալ լուսանկարներ, սակայն նրանց մոդել անվանելը ճիշտ չէ։

Wnews.am-ը ներկայացնում է հայ մոդելներից առավել ճանաչվածներին, որոնց հաճախ հանդիպում ենք նորաձեւության ցուցադրություններում, ամսագրերի ֆոտոշարքերում, գովազդում, տեսահոլովակներում, մոդելային մրցույթներում եւ այլն։

Աննա Գրիգորյան

anna

anna1

anna2

Հատկապես վերջին շրջանում նա, կարելի է ասել, Հայաստանի ամենաճանաչված մոդելներից է ։ Աննան հայտնի դարձավ հեռուստատեսությամբ հաղորդում վարելուց հետո։ Այժմ նա մասնակցում է նորաձեւության բոլոր ցուցադրություններին, հանդիսանում այս կամ այն ապրանքանիշի դեմք, նկարահանվում սիթքոմում։

Մինչ հեռուստատեսությունում աշխատելը, Աննան աշխատել է սրճարաններից մեկում, չի խուսափում այդ մասին խոսել, այդտեղից էլ սկսել է նկարահանվել տարբեր գովազդներում ու որպես հաղորդավար կատարել է իր առաջին քայլերը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարիկա Թունյան

 

marikan

mar

Մարիկան մոդելային ասպարեզում է արդեն երկար տարիներ։ Նուրբ ու կանացի Մարիկան հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթների, եղել է տարբեր ապրանքանիշերի դեմքը։ Ի դեպ, Մարիկան մասնագիտությամբ իրավաբան է։
«Ես բավականին վաղ տարիքում` 14 տարեկան հասակում սկսել եմ աշխատել որպես մանեքենուհի, իսկ աշխատել ասելով ես նկատի ունեմ կատարած աշխատանքի դիմաց գումար վաստակելը: Ամեն ինչ սկսվեց տեղական գեղեցկության մրցույթից, որին մասնակցելու ինձ տարավ մայրիկս, երբ 13 տարեկան էի: Առաջին մրցույթում ոչ մի տեղ չզբաղեցրի, բայց ինձ նկատեցին այդ տարիներին դեռ գործող Հայաստանի նորաձևության տան գործակալները և առաջարկեցին մասնակցել ցուցադրությունների: Երբ ստորագրում էի պայմանագիրս, նկատեցի, որ մասնակցության դիմաց գումար է նշված և հարցրի` արդյոք ե՞ս եմ վճարելու…, գործակալները ժպիտով նշեցին, որ իհարկե ոչ, մենք ենք ձեզ վճարելու»,- պատմել է Մարիկան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին