▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարուհի Մարիա Չանդիրյանը՝ պարարվեստ մուտք գործելու և հայ աստղերի հետ համագործակցության մասին

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է «Swag Dance Studion»-ի պարուհի Մարիա Չանդիրյանը:

-Մարիա, պարային խմբերը եւ պարուհիները, իհարկե, շատ են մեր երկրում, բայց դուք կարծես թե տարբերվում եք Ձեր ոճով, հետաքրքիր է, ինչպե՞ս եք հասել այն նշաձողին, ըստ որի այսքան մեծ բազմազանության մեջ կարողացել եք լավ իմաստով տարբերվել եւ ունենալ սեփական ձեռագիրը:

-Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Ես ինձ դեռ մանկուց համարում եմ մաքսիմալիստ, իմ մեջ սերմանաված է փորձել լինել լավագույնը այն ոլորտներում, որտեղ ես կլինեմ, եւ այդ ամենին հասնեմ աշխատասիրության շնորհիվ: Խնդիրն այն է, որ ես նշաձող եմ ստեղծում ոչ միայն հեռավոր ապագայի, այլեւ ամեն օրվա համար:

-Կպատմե՞ք պարարվեստ մուտք գործելու եւ այդ աշխարհում «բնակություն հաստատելու» Ձեր անցած ճանապարհի մասին:

-Շատերին կթվա, թե շատ վաղ տարիքից եմ պարում, բայց դա այդպես չէ: Իմ մուտքը պարարվեստ շատ անսպասելի ստացվեց: Դեռ փոքր տարիքից մինչեւ 14 տարեկան զբաղվել եմ ջրացատկով եւ երազանքներս էլ կապված էին հենց այդ սպորտաձեւի հետ, բայց մի անգամ տեսա իմ ուսուցչուհի Քրիստինա Ավակիմյանի հարցազրույցը եւ այնքան հավանեցի նրա խոսքը, շարժուձեւը եւ ժպիտը, որ հենց հաջորդ օրը մայրիկիս հետ գնացի «Hip hop life» ընդունվելու: Անկեղծ ասած, այդ ժամանակ ես եւ Hip hop մշակույթը հակառակ բեւեռներում էինք, եւ մտքովս էլ չէր անցնի, որ այդ օրը այսքան ճակատագրական կդառնար ինձ համար:

-Անցած ճանապարհի մասին խոսելիս, չենք կարող չխոսել նաեւ ապագա ձգտումների մասին: Այս արվեստում ինչի՞ն եք ձգտում, գուցե համաշխարհային բեմե՞ր:

-Ձգտումներ եւ երազանքներ շատ ունեմ, փորձում եմ փոքր-փոքր քայլերով անցնել երազանք տանող ճանապարհով, որը շատ դժվար է, բայց եւ հաճելի ու հետաքրքիր: Ինչպես բոլոր պարողները, այդ թվում եւ ես, բնականբար, երազում եմ համաշխարհային բեմերի մասին, այնպես որ կշարունակեմ երազել եւ ձգտել:

 -Շատ պարուհիներ ընդգծում են, որ իրենց ողջ հույզերը վերարտադրում են շարժումների լեզվով՝ պարով, հետաքրքիր է՝ Ձեր դեպքում եւս գործո՞ւմ է այս միտումը, թե հույզերն արտահայտելու այլ տարբերակներ ունեք:

-Ինձ համարելով էմոցիոնալ մարդ՝ երջանիկ եմ, որ պարում եմ, դա ինձ հնարավորություն է տալիս ներսումս ոչինչ չկուտակել, պարելիս ինձ զգում եմ լիարժեք եւ երջանիկ՝ անկախ նրանից հանդիսատեսի առջեւ բեմում եմ, թե դահլիճում ուղղակի պարապմունք է. այն ամենը, ինչ հոգիս ապրում է, մարմինս  է խոսում։

-Մարիա, գիտեմ, որ «Swag Dance Studion»-ով հաճախ եք պարային բեմադրություններ ներկայացնում, բայց դրանք կարծես թե երեւանյան ժամանցի կենտրոններում եք միայն ցուցադրում, հետաքրքիր է՝ առանձին մեծ մենահամերգով ներկայանալու պլաններ չունե՞ք:

-Այս տարի արդեն իսկ շատ հագեցած է եղել «Swag Dance Studion»-ի գործունեությունը, որի գեղարվեստական ղեկավարն ու պարերի բեմադրիչն է  իմ մանկության ընկեր Հովհաննես Սարգսյանը: Հիմա պատրաստվում ենք երգիչ Էրիկի մենահամերգին եւ ամանորյա նկարահանումներին, իսկ հաջորդ տարվա ընթացքում ծրագրում ենք մենահամերգ ունենալ, սակայն հիմա վաղ է դրա մասին խոսելը,առաջարկում եմ դա թողնենք անակնկալ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին