▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Երիցյանը` երազանքի իրականացման և «Միսս աշխարհ» մրցույթին մասնակցելու մասին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Մոդել, դերասանուհի, նաև հաղորդավարուհի Շուշան Երիցյանը վերջապես հասել է իր երազանքին՝ ընդունվելով Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիա:

«Իմ վաղեմի ցանկություն էր համապատասխան կրթություն ստանալ դերասանական արվեստում, և արդեն երեկվանից ես Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայի ուսանողուհի եմ: Ուսումս կտևի երկու տարի, որից հետո այս ասպարեզում կկարողանամ ավելի կիրթ և պրոֆեսիոնալ գործել: Նկատեմ նաև, որ ես ընդունվել էի դեռ սեպտեմբեր ամսից, պարզապես ինչ-ինչ հարցերից ելնելով ես իմ կուրսին միայն երեկ կարողացա միանալ: Իմ մասնագիտությունների կողքին կարծում եմ, սա կլինի ամենասիրված և հոգեհարազատ մասնագիտությունը և իմ կյանքում այն միշտ առաջնային կլինի»,- նշել է  նա ու հավելել.

«Այստեղ ընդունվելն ինձ համար ավելի հեշտ եղավ, քանի որ հաշվի առնվեց թե իմ բարձրագույն կրթությունը, թե այն փորձը, որն արդեն ունեմ այս ասպարեզում: Հիմա շատ մեծ ցանկություն ունեմ խաղալ թատրոնում, իսկ եթե այստեղ կարողանամ արդարացնել ինձ որպես ուսանողուհի, թատրոնում հայտնվելու շանսերս մեծ կլինեն. այնպես որ հուսամ, որ ամեն բան կընթանա բարեհաջող և թատրոնում խաղալու ցանկությունս էլ կիրականանա»:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Շուշան Երիցյանը նկատել է.

«Առաջիկայի համար մի շարք պլաններ ունեմ, որոնց փակագծերը շատ չեմ կարող բացել, միայն կասեմ, որ շատ մոտ ապագայում կրկին կնկարահանվեմ հեռուստասերիալում»:

Ինչպես արդեն շատերն են տեղյակ, վերջին շրջանում մոդել-դերասանուհին զբաղվում է նաև հաղորդավարությամբ, այս մասին խոսելիս Շուշանը նշել է, որ դժվարությունները հետևում են մնացել.

«Արդեն բավական ժամանակ է, որ ամեն օր ուղիղ եթերով վարում եմ «Համահայկական առավոտ» հաղորդումը «US Armenia» հեռուստաընկերության համար, ամեն օր ունենում ենք հայտնի հյուրեր, որոնցից շատ բան եմ սովորում: Սկզբում շատ դժվար էր միանգամից ուղիղ եթեր դուրս գալ՝ երբևէ փորձ չունենալով այս բնագավառում, սկզբնական շրջանում անգամ բավականին հետաքրքիր իրավիճակներ եղան ինձ հետ: Միաժամանակ, չեմ կարող չնկատել, որ արդեն մեկ ամիս լինելով այս բնագավառում, ամեն ինչ շատ հեշտ է ինձ տրվում, եթերից առաջ այլևս լարվածություն չկա, այսինքն ամեն բան շատ լավ է, իսկ այդ հարցում ինձ շատ է օգնում Ռաֆայել Մնացականյանը, ում հետ և վարում եմ հաղորդումը: Առաջիկայում, ըստ իմ տեղեկությունների, այս հաղորդումը կհեռարձակվի նաև այստեղ»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին