▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղեր, ովքեր չեն վախենում էկրաններին այլանդակ երևալ

Մոլորակի վրա չկա մի կին, ով գոհ լինի իր արտաքինից, սակայն տգեղ կանայք չկան, փոխարենը կան այնպիսի կանայք, ովքեր չեն վախենում մտածված փչացնել իրենց արտաքինը և այդ ամենը հանուն կարիերայի։

Թվում է, ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել Հոլիվուդում, քան հմայիչ արտաքինը։ Սակայն միշտ չէ, որ դա է կարևորը, հաճախ կարիերայի աճի մեջ կարևոր դեր է խաղում աշխատասիրությունը, համարձակությունն ու առողջ ինքնահեգնանքը։ Այս կանայք ողջ աշխարհին ապացուցել են, որ պարտադիր չէ կուրորեն հետևել ստանդարտներին, և որ գեղեցկությունը լինում է բազմազան։

Ձեզ ենք ներկայացնում հոլիվուդյան աստղերի, ովքեր չեն անհանգստանում իրենց արտաքինի մասին։

 5  Շարլիզ Թերոն

1

Շարլիզ Թերոնի անունն ամեն տարի հայտնվում է ամենահմայիչ և սեքսուալ դերասանուհիների անվանացանկում, իսկ նորաձևության տները հրավիրում են նրան դառնալու իրենց գովազդային արշավների դեմքը։

Սակայն նրա անթերի արտաքինը երկար ժամանակ խանգարում էր Թերոնին ցույց տալ իր արժանիքները` որպես իսկապես լուրջ դերասանուհի. ռեժիսորներն ու պրոդյուսերները հաճախ նրան ռոմանտիկ ու գայթակղիչ կերպարներում էին տեսնում։ Ամեն ինչ փոխվեց 2003թ․-ին, երբ հանուն «Հրեշը» ֆիլմում մոլագար Էյլին Ուորնոսի դերի Շարլիզ Թերոնը 13 կգ գիրացավ, ներկեց հոնքերն ու փոխեց ամբողջ կերպարը։ Եվ հենց այս համարձակ փոխակերպումը բոլորին ստիպեց իրենց կարծքը փոխել Թերոնի դերասանական տաղանդի մասին։ Նա այս դերի համար արժանացավ «Օսկար» մրցանակի։ Իսկ գովազդային պայմանագրերի քանակը միայն ավելացավ դրանից հետո։

 4  Հիլարի Սուոնք

2

Եվս մի դերասանուհի, ով չի վախեցել փորձարկում կատարել իր արտաքին տեսքի հետ։ Ավելին՝ հենց 2000թ․-ի «Տղամարդիկ չեն արտասվում» կինոնկարում նա հրաշալի կերպով խաղաց տրանսսեքսուալի դեր, որը նրան «Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ» բերեց։ Իսկ ավելի ուշ «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմում բռնցքամարտիկ կնոջ դերի համար նա «Օսկարի» արժանացավ։ Դե իսկ կարմիր գորգին Սուոնքը մշտապես էլեգանտության ու նրբագեղության մարմնացում է։

 3  Էնն Հեթուեյ

3

Էննի Հեթուեյը սկսեց սովորական աղջկա դերից, ով վերածվեց գեղեցկուհի արքայադստեր («Արքայադստեր օրագրերը»)։ Այդ նույն հնարքը կարելի էր տեսնել «Սատանան կրում է պրադա» ֆիլմում, իսկ դրա հակառակ փոխակերպումը կարելի է տեսնել «Թշվառները» մյուզիքլում, որտեղ նա խաղում է Ֆանտինայի դերը, հանուն որի նա հրաժարվեց իր գեղեցիկ ճոխ մազերից։ Նրա այս փոխակերպումն ու անկրկնելի դերասանական խաղը նրան մի շարք կինոմրցանակներ բերեցին 2013թ․-ին։

 2  Թիլդա Սուինթոն

5

Այլմոլորակային, գեղեցկության ավանդական պատկերացումներից հեռու արտաքին ունեցող Թիլդա Սուինթոնով սկզբում տարվեցին արթհաուս ոճում ստեղծագործող ռեժիսորները, իսկ հետո արդեն ողջ աշխարհը։ Դերասանուհին մշտապես ընդգծում է իր յուրահատկությունը` երբեմն առանց դիմահարդարման հայտնվելով պաշտոնական ընդունելության, երբեմն էլ քունքերի մոտ սափրում է մազերը։ Այս ամենն ազնվական շարժուձևի հետ նրան ժամանակակից կինոյի իսկական թագուհի է դարձնում, ում ամենևին էլ հարկավոր չէ գեղեցիկ դեմք ունենալ։

 1  Նաոմի Գրոսման

10

Նաոմի Գրոսմանի դեպքում իրական կյանքում էլ չես ասի, թե առանձնանում է կանացի հմայքով, և հենց այս ոչ ստանդարտ արտաքինի շնորհիվ նրան նկատեցին կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչները։ Սակայն այն, թե ինչ տեսքով նա ներկայացավ «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի երկրորդ սեզոնին, վախ ներշնչեց նույնիսկ հոգեբանորեն ամենակայուն հեռուստադիտողի մոտ։ Կերպարը, սակայն, այնքան հետաքրքիր էր, որ այն կրկին վերադարձրել են 4-րդ սեզոնում։ Գրոսմանի փոխակերպման գործընթացը կարող եք տեսնել ստորև ներկայացված տեսանյութում։

 

Աղբյուրը՝ Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին