▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտին Մկրտչյան. «Իմ պրոդյուսերը ինձ միշտ հեռու է պահում այդպիսի լուրերից»

BlogNews.am-ը գրում է. Այս անգամ ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանի հյուրը երգիչ Մարտին Մկրտչյանն է, ով պատմել է առաջիկա նախագծերից և ամփոփոլ տարին: BlogNews.am-ն ներկայացնում է հարցազրույցը:

Մարտին ինչով է սկսվում առավոտդ սուրճով, թեյով թե այլ տարբերակ ես նախընտրում

-   Առավոտը սկսվում է որդուս ուրախ ձայնով, իսկ հետո միասին սկսում ենք խաղալ այնուհետև սուրճ և բազում աշխատանքներ :

-  Հետևելով ձեր գործունեությանը կարող եմ նշել, որ բավականին բուռն է ևնորությունները հաջորդում են մեկը մյուսին և պրեմիերաների ցանկումառաջատարներից ես:

-  Նախ ասեմ,  որ սիրում եմ աշխատել, իսկ անընդմեջ նորություններով հանդես գալը իհարկե կարևոր է:  Մեք հաճախ ենք ձայնագրում երգեր,  երբեք չեմ սիրում դադարներ և չեմ սիրում լռել և այդ է պատճառը, որ մեր թիմի հետ միասին փորձում ենք նորություններով հանդես գալ ճիշտ է երբեմն նորությունը դեռ պաշտոնապես չներկայացրաց հայտնվում է համացանցում, բայց այդ ամենից զատ պարզապես ինքս սիրում եմ տարվա ընթացքում ավարտել բոլոր նախագծերը:

Ըստ իս անկախ նրանից` երգը ինչպես է հասնում հասցեատիրոջը, կարևորը մեկն է`երգը կամ լսում են կամ ոչ, քանի որ հանդիսականին ստել իհարկե հնարավոր չէ, իսկքո երգերը վստահաբար կարող եմ ասել, որ մեր եթերներում շատ են պատվիրում 

- Շնորհակալ եմ իմ սիրելի հանդիսատեսին, իմ սիրելի երկրպագուներին, եթե նրանք չլինեն անիմաստ է երգել և աշխատել:

Եթե ամփոփենք տարին Ջան առավոտի շրջանակներից ի՞նչ հասցրեցիք կատարել ևամենակարևորի մասին մի փոքր մանրամասնեք:

- 2015 եղել է բավականին ակտիվ. արտերկրում հանդես եմ եկել մի շարք համերգներով, մասնակցել եմ մրցանակաբաշղությունների` ԱՄՆ-ում և Գերմանիայում և առժանացել տարվա լավագույն երգչի կոչմանը, չնայած նրան որ Հայաստանում քիչ եմ եղել, սակայն հասցրել եմ նկարահանել տեսահոլովակներ: Հիմա նոր երգ ունեմ, որը փորձում եմ մինչև տարևերջ հասցնել ներկայացնել:

Մարտին ինչպես ասում են «թու թու թու» սկանդալային կիզակետում քիչ եքհայտնվում Դա պրոդյուսերական աշխատանքից է, թե սկանդալներ չեն լինում :

- Իհարկե լինում են, պարզապես պրոդյուսերական ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ ամենը և շատ ու շատ խնդիրներ ինձ չեն հասնում և եթե  ինչ- որ խնդիր պետք է ամփոփվի այդ հարցերը եզրափակում է պրոդյուսերս` Արմենը, նա ինձ միշտ հեռու է պահում այդպիսի լուրերից և համարում եմ շատ ճիշտ քանի որ կան որոշ հարցեր, որ երգիչը պետք է զերծ մնա նման բաներց:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին