▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ համար միայն հպարտություն է իրար ունենալը. Մագա

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է երգչուհի Մագան, ով եղանակի տեսության մեկնաբան Լիլի Հովերի քույրն է: Երգչուհին մեզ հետ զրույցում խոսել է ոչ միայն երգարվեստից, նոր տեսահոլովակից եւ առաջիկա պլաններից, այլեւ պատմել է հայտնի քույր ունենալու առավելությունների մասին:

-Մագա, մեծ քայլերով փորձում եք մտնել հայկական երգարվեստ, կցանկանայի առաջինը պատմեք Ձեզ համար կարեւոր այս քայլերի մասին:

- Ես շատ վաղուց եմ երգարվեստում, պարզապես տեսահոլովակներս են քիչ: Երգում եմ արդեն 15 տարի կամ ավելին. ինչ ինձ հիշում եմ, երգում եմ: Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնի սան եմ, բայց ինձ միշտ գրավել է էստրադան, դա է պատճառը, որ այժմ ներկայանում եմ հենց այս ոճում: Աշխատում եմ շատ, փորձում եմ ամեն բան անել բարձր որակով:

-Արդեն Ձեզ համարո՞ւմ եք հայկական շոու բիզնեսի մի մասնիկը, հետաքրքիր է՝ այն պատկերացումները, որ ունեիք այս ոլորտի նկատմաբ, որքանո՞վ են համապատասխանել իրականությանը:

- Թե որքանով եմ ոլորտում, զգալ են տալիս իմ երկրպագուները, առաջարկները, որոնք ստանում եմ տարբեր ընկերություններից և երաժշտական կառույցներից, շոյվում եմ իմ երգարվեստի հանդեպ պահանջարկից, իսկ երգարվեստում ես ինձ շատ լավ եմ զգում, էմոցիաները բուռն են, բայց ես դրան արդեն վաղուց հաշտվել եմ:

-Մագա, փորձը ցույց է տվել, որ որքան հեշտ է մուտք գործել հայկական շոու բիզնես, այնպես էլ հեշտությամբ կարելի է անհետանալ այս ասպաեզից, եթե մի փոքր ուժերը թուլանան, հետաքրքիր է՝ ձեր մոտեցումը, ինչպե՞ս եք «պայքարելու» այս ասպարեզում մշտապես բարձր դիրքեր գրավելու համար:

- Չունեմ այդպիսի մտավախություն, ժամանակն իր գործը միշտ անում է, եթե արժանի ես սիրո, ապա դա անխուսափելի է, երբեք չես մոռացվի, եթե անկեղծ ես քո գործում:

 -Մագա, եթե հետեւենք Ձեր երգացանկին, կարծես թե ավելի կոմերցիոն երաժշտությանն եք հակված, դա ժամանակի պահանջարկին համընթաց քայլելու միտո՞ւմ է, թե կան այլ պատճառներ:

- Ես պարզապես ընտրում եմ հոգին շոյող երգեր, եթե դրանք հիմա կոմերցիոն են համարվում, ուրեմն այդպես է:

-Վերջին օրերին թողարկեցիք Ձեր հերթական տեսահոլովակը, կխնդրեի մի փոքր պատմեիք երգի, տեսահոլովակի հետ կապված մանրամասների մասին:

- Վերջերս ներկայացրեցի իմ նոր՝ «Թե պետք լինի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այն հարատև սիրո մասին է, սեր, որը չի թուլանում տարբեր խնդիրներից, փորձություններից և երբեք չի մարում: Երգը հեղինակել է Մանե Հակոբյանը, ով բազմիցս ապացուցել է, որ ստեղծում է սիրելի, առանձնակի տպավորիչ երգեր: Երգը առաջին անգամ լսելուց հետո անչափ սիրեցի և ցանկացա դարձնել իմը, ընդգրկել իմ երգացանկում: Գիտեի, որ այն մեծ հաջողություն է բերելու: Երբ անգամ դեռ տեսահոլովակը չկար, կատարում էի այն տարբեր համերգների և միջոցառումների ժամանակ եւ դրական արձագանքներ էի ստանում: Պատրաստվում եմ կրկին աշխատել այս տաղանդավոր մարդու՝ Մանեի հետ: Անշուշտ, երգի տեսահոլովակի հաջողությունը նաեւ պայմանավորված է աշխատանքային պրոֆեսիոնալ թիմով, որը ստեղծեց շնորհալի ռեժիսոր Արեն Բայադյանը: Նրա հմուտ աշխատելաոճին արդեն ծանոթ էի իմ նախորդ տեսահոլովակից, այս անգամ էլ ցանկացա կրկնել աշխատանքային հաճելի պահերը նրա ու իր պրոֆեսիոնալ թիմի հետ: Կադրի և երաժշտության միքսը Արենի ստեղծագործական հմտությունն է: Վստահում եմ նրան եւ ստանում ցանկալի արդյունք: Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ արտաքին տեսքի, ոճային կեցվածքի համար Արմեն Գալյանին: Նա նկարահանման հրապարակում եւ դրա սահմաններից դուրս իր գործին վերաբերում է ամենայն լրջությամբ:Արտիստի հետ աշխատում է հարազատաբար, իսկ սա ամենակարևորն է ինձ համար: Ոճային հոտառությունը հենց Գալյանի մենաշնորհն է: «Թե պետք լինի» երգի գործիքավորումը վստահել եմ Կարեն Սևակ փրոդաքշենին: Իրականում շնորհակալությունները շատ-շատ են, վարսահարդարին, դիմահարդարին, նկարահանող ամբողջ խմբին, ընկերներիս, ընտանիքիս, վերջապես: Հույս ունեմ, որ երգը կդառնա հանդիսականի ուրախ երեկոների, երջանիկ պահերի ուղեկիցը: Միակ նպատակս հենց դա է: Ես փոփ երգչուհի եմ և երջանիկ կլինեմ, եթե երգս հայտնիություն ու նաեւ սեր վայելի երկար ժամանակ: Ջանք չեմ խնայել, որպեսզի ներկայաման ըստ պատշաճի: Եթե անգամ կլինի առողջ քննադատություն, պատրաստ եմ քննարկել դրանք՝ ի շահ համերաշխության:

-Մագա, Ձեր քույրը հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչ չէ, բայց ոչ պակաս հայտնի եւ սիրված է, շատերը անգամ նշում են, որ Լիլի Հովերի հաղորդած եղանակի տեսությունը լսելիս ոչ միայն տեղեկանում ես եղանակային կանխատեսումներին, այլեւ հիանում նրա գեղեցկությամբ. ո՞րն է հայտնի քույր ունենալու առավելությունը եւ որքանո՞վ է հեշտ մի ընտանիքում երկու հայտնի քույրերի առկայությունը:

- Միայն օգնում է, այդ փաստը միայն արդյունավետ է: Մենք իրար հաճախ ենք օգնում, միաժամանակ, ջանում ենք անբիծ պահել ստեղծած անունն ու սերը: Դա մեզ մեկ օրում չի տրվել, դա մեր մասնագիտության և անսպառ աշխատանքի արդյունքն է: Որևէ բան անելիս խորհրդակցում ենք ընտանիքում, ապա միայն հասարակական հնչեղություն տալիս հարցերին: Մեզ համար միայն հպարտություն է իրար ունենալը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին