▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիների` միջոցառումներին կրած զգեստները. ինչ սխալներ են նրանք թույլ տալիս

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանում իվենթ ասվածները ժամանակին քիչ էին, իսկ հիմա գրեթե ամեն օր կարելի է մասնակցել նմանատիպ տարբեր միջոցառումներին: Հայտնի մարդիկ էլ, իհարկե, պճնվում են, զուգվում-զարդարվում են, իսկ որքան թանկ և գեղեցիկ լինի հագուստը, այնքան ավելի շատ այն կրողը կքննարկվի: Այս նյութում որոշեցինք քննել հայ հայտնիներից մի քանիսին, ովքեր հաճախ են լինում տարատեսակ միջոցառումներին և հաճախ սխալներ են թույլ տալիս հագնվելիս:

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սկսենք Աննա Խաչատրյանից, ով չնայած վերջին ժամանակներս բավականին պասիվ է, նոր երգեր չի ներկայացնում, բայց երբեմն-երբեմն մասնակցում է տարբեր իվենթների: Նա միշտ էլ մեղադրվել է անճաշակ հագնվելու մեջ, նա այն երգչուհիներից է, ով տարիների ընթացքում չփոխեց իր ոճը: Վերջերս նա ներկա էր «Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերային և կրում էր սև զգեստ: Զգեստը հասարակ, սովորական և ոչինչ չասող էր, բայց այս դեպքում սա չէ կարևոր, այլ այն, որ երգչուհին նույն այս զգեստով ներկայացել էր «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» համերգին: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ երգչուհու թե՛ բեմական, և՛ թե այսպես ասած «մարդամեջ» դուրս գալու հագուստները նույն են: Համաշխարհային շոու բիզնեսում այդպես չէ, և առհասարակ կարգ կա, որ արտիստը պետք է տարբերակի միջոցառման գնալու և համերգային հագուստը: Սա Աննայի սխալներից մեկն է:

 ԴԻԱՆԱ ՄԱԼԵՆԿՈ

Դիանան բավականին գեղեցիկ և տարբերվող ոճ ունի, նույնը կասեմ նաև արտաքնային տվյալների մասին, բայց, ճաշակով լինելով հանդերձ, նա էլ երբեմն սխալներ է թույլ տալիս, ինչը չի վրիպում հասարակության աչքից: Գուցե նա չի հետևում նորաձևությանը, բայց այն զգեստը, որ նա հագել էր «Հյուսիս-Հարավ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային, նորաձևության մեջ հայտնվեց 2012 թվականին: Մի շրջան կար, որ շատերի հագին կարելի էր տեսնել այս գծավոր զգեստից։ Նույն սխալը կրկնեց Արևիկ Ալավերդյանը, ով իր քրոջ հարսանիքին հագել էր այս զգեստից: Ես Արևիկին համարում եմ բարձր ճաշակ և ոճ ունեցող երգչուհի, բայց նրանից էլ նման վրիպում չէի սպասում:

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս գեղեցկուհի մոդելն ունի հագնվելու կուլտուրա և ոճ, նրա կազմվածքն էլ թույլ է տալիս հագել տոպեր, ինչն այս ամառ բավականին ակտուալ դարձավ: Երևանի փողոցներում շատ կարելի էր հանդիպել աղջիկների՝ գեղեցիկ արևայրուքով և տոպերով: Աննան էլ հետ չէր մնացել այդ միտումից և «Հյուսիս-Հարավի» պրեմիերային ներկայացել էլ սպիտակ տոպով և երկար ոճային տաբատով: Աննան, սակայն, վրիպել էր մի այլ հարցում. նույն այդ տաբատով մի քանի օր անց նա ներկայացել էր մեկ այլ երեկույթի, բայց որպեսզի շատ դա չնկատվի, կրել էր մեկ այլ տոպ և պիջակ:

Մենք շարունակելու ենք ներկայացնել մեր հայտնիների լուքերը և քննարկելու յուրաքանչյուր սխալ:

Աղբյուրը`  dailyfashion07.wordpress.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին