▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամո Սեյրանյանը բացահայտում է ընկերոջը նվիրված տեսահոլովակի մանրամասները

 

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանը մոտ օրերս կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որն իր համար հատուկ նշանակություն եւ կարեւորություն ունի՝ դուդուկահարը նոր կատարումն ու տեսահոլովակը նվիրում է ընկերոջ հիշատակին.
«Երկու տարի առաջ 50 տարեկան հասակում կյանքից հեռացավ իմ լավագույն ընկերը, ով մեծատառով, սրտացավ, հոգատար, կարեկից մարդ էր, նրա նման մարդիկ մեր օրերում շատ քիչ կան: Արդեն երկու տարի է անցել, բայց նրա մահվան հետ ես եւ իր ընտանիքը չենք հաշտվում, ուստի ես ու նրա ընտանիքը որոշեցինք ի հիշատակ ընկերոջս այս աշխատանքն իրականացնել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց դուդուկահարը:
«Հուշեր»՝ այսպես է կոչվում Կամո Սեյրանյանի նոր կատարումը, որի ստեղծման համար, նրա խոսքերով, բավականին երկար է աշխատել. «Այս կատարման համար սովորական գործիքավորում չենք կատարել, բավականին երկար ենք աշխատել: Երաժշտության հեղինակը ընկերս է՝ Արմեն Ալեքսանյանը, գործիավորումն իրականացրել է Կարեն Անանյանը, ի դեպ, այն արված է սիմֆոնիկ նվագախմբի համար: Պետք է նշեմ, որ այս կատարման ձայնագրության օրերին Հայաստանում էին գտնվում արտասահմանցի, աշխարահահռչակ երաժիշտ ընկերներս՝ շեփորահար մեքսիկացի Ռամոն Ֆլորենսը եւ հարվածային գործիքներ նվագող Արչի Պենան, ովքեր նվագակցեցին եւ մասնակցեցին ինձ համար այս կարեւոր աշխատանքին: Նրանք իսկապես շատ տաղանդավոր երաժիշտներ են, օրինակ Արչի Պենան ունի երեք գրեմմի, աշխատել է հայտնի երգչուհի Շակիրայի հետ, իսկ Ռամոնը աշխարհի մեծ բենդերում է աշխատել, նա համագործակցել է Լուիս Միգելի, Յանիի հետ: Այս կատարման համար իր մասնակցությունն է ունեցել նաեւ գիթառահար Կարո Սարաֆյանը»,- նշեց Կամո Սեյրանյանը

Life.panorama.am-ը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանը մոտ օրերս կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որն իր համար հատուկ նշանակություն եւ կարեւորություն ունի՝ դուդուկահարը նոր կատարումն ու տեսահոլովակը նվիրում է ընկերոջ հիշատակին.
«Երկու տարի առաջ 50 տարեկան հասակում կյանքից հեռացավ իմ լավագույն ընկերը, ով մեծատառով, սրտացավ, հոգատար, կարեկից մարդ էր, նրա նման մարդիկ մեր օրերում շատ քիչ կան: Արդեն երկու տարի է անցել, բայց նրա մահվան հետ ես եւ իր ընտանիքը չենք հաշտվում, ուստի ես ու նրա ընտանիքը որոշեցինք ի հիշատակ ընկերոջս այս աշխատանքն իրականացնել»,- մեզ հետ զրույցում պատմեց դուդուկահարը:
«Հուշեր»՝ այսպես է կոչվում Կամո Սեյրանյանի նոր կատարումը, որի ստեղծման համար, նրա խոսքերով, բավականին երկար է աշխատել. «Այս կատարման համար սովորական գործիքավորում չենք կատարել, բավականին երկար ենք աշխատել: Երաժշտության հեղինակը ընկերս է՝ Արմեն Ալեքսանյանը, գործիավորումն իրականացրել է Կարեն Անանյանը, ի դեպ, այն արված է սիմֆոնիկ նվագախմբի համար: Պետք է նշեմ, որ այս կատարման ձայնագրության օրերին Հայաստանում էին գտնվում արտասահմանցի, աշխարահահռչակ երաժիշտ ընկերներս՝ շեփորահար մեքսիկացի Ռամոն Ֆլորենսը եւ հարվածային գործիքներ նվագող Արչի Պենան, ովքեր նվագակցեցին եւ մասնակցեցին ինձ համար այս կարեւոր աշխատանքին: Նրանք իսկապես շատ տաղանդավոր երաժիշտներ են, օրինակ Արչի Պենան ունի երեք գրեմմի, աշխատել է հայտնի երգչուհի Շակիրայի հետ, իսկ Ռամոնը աշխարհի մեծ բենդերում է աշխատել, նա համագործակցել է Լուիս Միգելի, Յանիի հետ: Այս կատարման համար իր մասնակցությունն է ունեցել նաեւ գիթառահար Կարո Սարաֆյանը»,- նշեց Կամո Սեյրանյանը:

Դուդուկահարի խոսքերով «Հուշեր» երաժշտության տեսահոլովակը ոչ պակաս կարեւոր է եղել իր եւ ընկերոջ ընտանիքի համար, նրանք այդ հարցում որոշել են վստահել Հրանտ Մովսիսյանին. «Մենք ուզում էինք, որպեսզի տեսահոլովակում ընկերոջս կյանքը նկարահանվի, ուստի ընկերոջս երեխաները մանրամասնորեն Հրանտին պատմեցին նրա կյանքի տարբեր դրվագների մասին, արդյունքում տեսահոլովակում փորձել ենք ստանալ իրական պատմության կադրեր, այն, ինչ կա տեսահոլովակում, իրական են եղել: Փորձել ենք այնպես կառուցել, իբրեւ թե ընկերոջս կյանքի մասին գրում է իր աղջիկը, որպեսզի հետո հոր մասին գրված իր գիրքը փոխանցի իր երեխաներին: Ի դեպ, նշեմ, որ այս տեսահոլովակը ունի 15 րոպե տեւողությամբ փոքրիկ ֆիլմ, որը չի ցուցադրվի»,- պատմեց երաժիշտը:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ դուդուկահարը նշեց. «Հունվար ամսին «Forbidden Saints» խմբի հետ միասին պատրաստվում ենք մեծ բացօթյա համերգ ունենալ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում՝ նվիրված հենց Մայամի քաղաքի օրվան»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին