▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին վիրահատել են

Blognews.am-ը գրում է. Մոտ 2 շաբաթ է, ինչ դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը չի վարում «Առավոտը Շանթում» հաղորդումը, և հեռուստադիտողների մոտ հարց է առաջացել՝ ո՞ւր է Անահիտը։ Մեր ընթերցողներն այս ընթացքում Անահիտին տեսել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և խնդրել պարզել՝ ի՞նչ է պատահել դերասանուհուն։

Մեզ հետ զրույցում Անահիտն ասաց, որ վերջին շրջանում հաճախ էր հիվանդանում, պարզվել է՝ նշիկները բորբոքված են, և վիրահատության կարիք կա։ Նոյեմբերի 17-ին նրան վիրահատել են։ Անահիտն արդեն լավ է զգում իրեն, թեև խոսել դեռ քիչ է կարողանում։ «Մեծահասակների մոտ նշիկների վիրահատությունը ավելի բարդ է, քան երեխաների մոտ։ Հետվիրահատական փուլը հեշտ չէր, սակայն կարևորն այն է, որ արնահոսություն, լուրջ բարդություններ, չեն եղել, կարող էր շատ ավելի բարդ լինել,- ասաց նա ու հավելեց, որ ամենադժվարն իր համար 2 շաբաթ գրեթե չխոսելն էր։ -Առաջին շաբաթվա ընթացքում ընդհանրապես ոչինչ չեմ խոսել, ամեն բան ձեռք ու ոտքով էի հասկացնում։ Հիմա արդեն կարողանում եմ խոսել, բայց քիչ։ Սովորաբար ասում են, որ նշիկների վիրահատությունը հեշտ է, սակայն իմ մասնագիտությունից, ակտիվ տեսակից ելնելով՝ ես հասկացա, որ սա կյանքիս ամենաբարդ վիրահատությունն էր։ Խոսելը, շփվելը կյանքիս մի մասնիկն է, անսովոր էր ու բարդ»։

Անահիտը շնորհակալություն հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին, մասնավորապես՝ Կարեն Կասպարովին՝ ուշադիր և հոգատար լինելու համար։

Դերասանուհուն խնամել են ընտանիքի անդամները՝ աղջիկները, ամուսինն ու մայրը։ «Նրանք ամեն հարցում օգնում են ինձ։ Ամուսինս էլ ամեն բան անում էր, որպեսզի ինձ լավ զգամ՝ սկսած երեխային հագցնելուց և մանկապարտեզ տանելուց մինչև ամենամանր կենցաղային հարցերն ինքն է արել»,- ասաց նա։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին