▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Մովսեսյանը՝ Իսպանիայում ապրելու, ընտանիքի ու ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. «Քույրը» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Աննա Մովսեսյանը, ով արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում չի ապրում, մեզ պատմել է Իսպանիայում իր ապրելակերպի, նորակազմ ընտանիքի, դստեր եւ ապագա ծրագրերի մասին:

«Երկու տարի կլինի, ինչ Հայաստանում չեմ ապրում. սկզբում շատ դժվար էր՝ օտար միջավայր, օտար մարդիկ, բայց որոշ ժամանակ անց հարազատացա, հատկապես երախայիս ծնունդից հետո ժամանակ չեմ ունենում ձանձրանալու»,- մեզ հետ զրույցում պատմեց երիտասարդ մայրիկը:

Աննայի դստրիկը այսօր դարձավ 10 ամսական. «Հունվարի 27-ին աղջիկս կլինի մեկ տարեկան, ուստի այսօր մենք նշում ենք նրա 10 ամսականը: Աղջիկս շատ աշխույժ փոքրիկ է, սիրում է ամեն ինչ ուսումնասիրել, փորձել, արդեն կամաց-կամաց սկսում է ավելի շատ բաներ հասկանալ, փորձում է լսել ինձ: Ի դեպ, շատ է սիրում մազերիս հետ խաղալ, ավելի ճիշտ, սիրում է «պոկել» մազերս»,- ծիծաղելով պատմեց դերասանուհին:

Վերհիշելով դստեր ծնունդից հետո ապրած զգացողությունները՝ Աննան նկատեց. «Թե ինչ զգացողություններ ունեցա Սոֆիիս ծնունդից հետո, չեմ կարողանում հիշել: Երբ ինձ ու ամուսնուս ասում էին, թե դեռ չեք հասկանում, նոր է, ուշքի չեք եկել, ես նեղանում  էի, բայց հիմա ինքս եմ հասկանում, որ դա այդպես է, հիմա չեմ կարողանում հիշել անգամ այդ մանրամասնրեը: Սկզբում իսկապես չէի հասկանում, իսկ հիմա մի վայրկյան անգամ առանց նրա չեմ կարողանում, ամեն պահ նրանով եմ զբաղված, անգամ, երբ մի փոքր երկար է քնում, կարոտում եմ, ուզում եմ արթնացնել: Նա էլ ինձ հետ է շատ կապված, սիրում է կողքիս քնել, ես էլ վայելում եմ այդ պահը, երբ նրան գրկած, նրա հոտը զգալով հանգիստ քնում ենք»:

Մեր այն նկատառմանը, թե դերասանուհին ինչպե՞ս կարողացավ ամեն բան թողնել Հայաստնաում եւ գնալ Իսպանիա այն դեպքում, երբ այստեղ նա արդեն ճանաչված եւ սիրված էր, Աննան նշեց. «Եթե ամուսնուս փոխարեն մեկ այլ տղամարդ լիներ, շատ դժվարությամբ կբաժանվեի կարիերայիցս, բայց Վրեժին ես ավելի շատ եմ սիրում, քան կարիերան: Մենք շատ դժվարությունների միջով ենք անցել միասին լինելու համար, այնպես որ մասնագիտությունիցս հրաժարվելը ինձ համար ուղղակի ոչինչ էր: Հիմա, ճիշտ է կարոտում եմ դասերս, նկարահանումները, բայց դա ընդամենը մի պահ է տեւում»:

Ամուսնու մասին զրույցը շարունակելով՝ Աննան ավելացրեց. «Ես եւ ամուսինս դեռ մանկուց ենք միմյանց սիրել, արդյուքնում մեծանալով կարողացանք պահպանել մեր սերը եւ լինել միասին: Ամուսինս շատ համբերատար է, իր հնարավորության սահմաններում կատարում է բոլոր ցանկություններս, բնականաբար, ստանալով փոխադարձ վերաբերմունք իմ կողմից: Նա մասնագիությամբ երաժիշտ է, բայց հիմա զբաղվում է իր մյուս մասնագիտությամբ՝ նա համակարգչի մասնագետ է»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին