▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի անքնությունն ու «Գիշերաբանությունը»

Blognews.am-ը գրում է. «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը «Մեցցո» ակումբում երեկ ներկայացրեց համերգային նոր նախագիծ. «Գիշերաբանություն»/“Nightology”, այսպես է կոչվում տղաների երաժշտական նոր շարքը, որը բաղկացած է 9 ստեղծագործությունից։ Ներկա ենք եղել համերգին և իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի լուսանկարներն ու մանրամասները։

«Այս երաժշտական շարքն արտահայտում է գիշերվա տարբեր հոգեվիճակներ, իրավիճակներ։ Մենք՝ երաժիշտներս, համենայն դեպս, մեր խմբի տղաները, գիշերային մարդիկ ենք, «տառապում» ենք անքնությամբ։ Ստեղծագործությունները հինականում գիշերն են գրվել և ներկայացնում են մեր գիշերային ապրումները»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայելը։

Նա նշեց, որ երաժշտական այս շարքում իրենք հեռացել են ջազային ստանդարտներից, առայժմ սա համերգային նախագիծ է, սակայն խմբի անդամները պատրաստվում են հաջորդ տարի թողարկել նաև ալբոմի տեսքով։ «Կփորձենք արդեն դուրս գալ ակումբներից և մեծ բեմում ներկայացնել «Գիշերաբանությունը»»,- նշեց Միքայելը։

Նախորդ ալբոմը տղաները ներկայացրին 2014-ի դեկտեմբերին։ «Այս տարի բավականին մեծ թվով հյուրախաղեր ենք ունեցել՝ լայն աշխարահագրությամբ՝ Եգիպտոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում։ Մասնակցել ենք երաժշտական փառատոններին, Չինաստանում ներկայացրել ենք Հայաստանի օրերը։ Կարելի է ասել՝ տարին շատ արդյունավետ էր։ Հաջորդ տարի կներկայացնենք նաև մեկ այլ ալբոմ, որում ընդգրկված են հայկական ֆոլկ ստեղծագործությունների մեր մշակումները»,- հայտնեց երաժիշտը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին