▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Պողոսյանը՝ իր մերկ լուսանկարի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Երեկ համացանցում հայտնվեց երգչուհի Լուսինե Պողոսյանի մերկ լուսանկարը, որը իսկական իրարանցում առաջացրեց: Մշտապես համարձակ կերպարներով հանդես եկող երգչուհու հետ փորձեցինք կապ հաստատել՝ խոսելու մեկ օրում մեծ տարածում գտած լուսանկարի եւ ապագա ծրագրերի մասին:

Երգչուհին սկզբում հաճելիորեն նշեց. «Անկեղծ ասած, ինձ համար էլ էր անակնկալ, որ լուսանկարս հայտնվել է համացանցում: Իրականում այդ նկարի հեղինակը լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյանն է, իսկ լուսանկարը դեռ երկու տարի առաջ արվել է հատուկ «Էլ Style» ամսագրի համար: Նկարը Արտաշես Մարտիրոսյանը պարզապես իր ցանկությամբ տեղադրել է իր իսկ Instagram-ի էջում, որն էլ արագ տարածում է գտել»,- նշեց երգչուհին:

Խոսելով իր համարձակությունից եւ հանրության արձագանքներից,  Լուսինե Պողոսյանը նկատեց. «Բնականաբար պետք է պատրաստ լինել ցանկացած արձագանքի, կարծիքներն էլ միայն դրական չեն կարող լինել: Ես արվեստի մարդ եմ, իսկ եթե մեկն այդ աշխարհի մասնիկն է, ուրեմն պետք է ամեն ինչի պատրաստ լինի, չի կարելի անընդհատ նույն տեղում դոփել: Բացի այդ, կարծում եմ՝ իմ տվյալները ինձ թույլ են տալիս լինել համարձակ եւ ներկայանալ նմանատիպ լուսանկարներով: Ընդ որում, դրանք հատուկ նպատակ չեն ունեցել, ի սկզբանե մենք այնպես չենք պայմանավորվել, որ պարտադիր պետք է մերկ նկարներ լինեն, պարզապես մենք որոշեցինք, որ հետաքրքիր, եւ համարձակ ֆոտոշարք անենք, ուզում էինք տարբերվել, ինչը, կարծում եմ ստացվեց, որովեհտեւ տվյալ ամսագրի այդ համարից հետո բավականին մեծ արձագանքներ եղան»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին