▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիվայով» Դելոն, Էնջլը և Դավիթ Սեխպեյանը` Ջոնիի նոր տեսահոլովակում

Որոշ ժամանակ առաջ Ձեզ ներկայացրել էինք հումորիստ, դերասան Դելոյի Նիվայով լուսանկարը` ԱՄՆ-ից:  Պարզվում է, որ տվյալ լուսանկարն արված է երգիչ Ջոնիի նոր «Լա լա լա» տեսահոլովակի նկարահանման հրապարակից: Նշենք, որ տեսահոլովակում իրենց մասնակցությունն ունեն նաև երգչուհի, դերասանուհի Էնջլն ու դերասան Դավիթ Սեխպեյանը:

«Ես,  Դավիթը և Նարինեն տեսահոլովակում ներկայացել ենք որպես Ջոնիի բենդ, իսկ Դելոն հանդես է եկել որպես գլխավոր հերոս: Մենք բոլորս էլ լավ ընկերներ ենք, իսկ տեսահոլովակը որոշակի առումով հումորային է ստացվել. այն շատ գունեղ է»,-Asekose.am-ի հետ զրույցում պատմել է  դերասանուհի Էնջլ Մարտիրոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին