▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրիկ Օհանյանը՝ Գոռ Վարդանյանի դեմ մեղադրանքի և իրենց միջով անցած «սև կատվի» մասին

Aysor.am-ը գրում է. Օրեր առաջ ամբաստանյալի կարգավիճակում հայտնվեց Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը՝ մեղադրվելով ապօրինի ռազմամթերք պահելու մեջ: Սակայն դատարանում մարզիկ-դերասանը ցուցմունք տվեց և պարզաբանեց, որ հայտնաբերված զինամթերքը ժամանակին անհրաժեշտ է եղել իր կողմից նկարահանված՝ Ղարաբաղյան հերոսամարտի 20 ամյա տարեդարձին նվիրված «Ճակատագիր» ֆիլմի նկարահանումների համար: «Տեռորիստի անուն կցվեց ինձ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»,- վրդովված նշել է Գ. Վարդանյանը: Aysor.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է Գոռ Վարդանյանի ընկեր և նախկին գործընկեր Էրիկ Օհանյանի հետ, ում հետ, ի դեպ, վերջինիս հարաբերություններն այս շրջանում, կարծեք, թե այնքան էլ բարիդրացիական չեն:

«Գոռ Վարդանյանի հետ 10 տարուց ավել աշխատել ու շփվել եմ ու չեմ կարող «աչք փակել» իմ անցած ճանապարհի վրա: Նրան «տեռորիստ» անվանելու, որակելու իրավունք ոչ-ոք չունի, քանի որ նա շատ ճիշտ ու կիրթ սպորտային մանկավարժ է: Նրա կողքին լինելու տարիներին միշտ նկատել եմ, որ նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության օրենքին, երբեք անօրինական քայլեր չի արել: Ընդհակառակը՝ դեմ էր այդպիսի մարդկանց: Թույլ չի տվել, որ իր սաներն անգամ այնպիսի բան անեն, որ պատասխանատվության առաջ կանգնեն: Ու մի մոռացեք, որ ես խոսում եմ այն տարիների մասին, երբ ինքը կարող էր առիթից օգտվել ու բարձր պաշտոններ զբաղեցնել: Ինձ համար ծիծաղելի է, երբ ճանաչված մարդուն փորձում են այս կերպ խառնել քաղաքական խաղերին: 1975 թվականից մինչ օրս սպորտի և կինոյի ասպարեզում չկա մեկը, ով նրա հետ աշխատի ու հաջողությունների չհասնի, նրանից էլ դրական տպավորություններ չստանա: Մինչ այսօր նա իր ֆիլմերով ցանկանում է պայքարել «բեզպրիդելի» դեմ, ինչն էլ շատերին դուր չի գալիս. Չեմ ասում, թե այդ ֆիլմերը մշակութային գոհարներ են, բայց դա մասնագետներին թողնենք: Ուղղակի չի կարելի նման նպաստավոր գործեր իրականացնող լիդերին փորձել վարկաբեկել և տեռորիստ պիտակը տալ: Մի մոռացեք, որ նրա սաները աշխարհի տարբեր երկրներում հայոց եռագույնն են բարձրացրել»,- նշել է Է. Օհանյանը:

Կայքը հետաքրքրվել է նաև, թե այդ ի՞նչ «սև կատու» է անցել նախկին ընկեր-գործընկերների միջով, որ այսօր Էրիկ Օհանյանին չենք հանդիպում Գոռ Վարդանյանի նոր ֆիլմերում: Այդ բացակայությունը չափազանց ակնհայտ է:

«Վերջին շրջանում ինձ հաճախ են նման հարց տալիս, թեև միշտ փորձել եմ շրջանցել. այս անգամ անկեղծ կլինեմ, բայց՝ հակիրճ. ինքս իմանալով նրա օրենքները՝ «խախտեցի» այն և այդ պատճառով էլ առանձնացա: Գոռի մոտ սովորելու 9 տարիների ընթացքում մեծ արդյունքների եմ հասել, և այսօր էլ շարունակում եմ քաղել այդ պտուղները: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին