▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Կոկչյանը զարդերի բիզնես է սկսել

Blognews.am-ը գրում է. Նախկին հաղորդավարուհի Աննա Կոկչյանը, ով այժմ ներկայանում է որպես Ինգրիդ Կոկչյան, բիզնես է սկսել։ «Ingri Arbor» ապրանքանիշի ներքո նա ներկայացնում է զարդերի իր հավաքածուն։ Կայքը զրուցել է Ինգրիդի հետ նրա նոր զբաղմունքի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Թեև դիզայներական կրթություն չունեմ, ինքս եմ անում շատ բաներ և հետևում զարդերի տեսքին ու կատարմանը: Ինձ հաճելի է գիտակցել, որ յուրաքանչյուր ձեռագործ զարդը կկրի իմ էներգիան ու սերը, քանի որ ես սիրով եմ անում այս գործը»,- ասել է նա ու հավելել, որ հավաքածուն ոգեշնչված է հայկական և համաշխարհային ազգային զարդանախշերից ու ձևերից:

«Հավաքածուն ստեղծելիս փորձել եմ մաքսիմալ մոտ մնալ իմ արմատներին, միևնույն ժամանակ տալ ինչ-որ նոր, յուրահատուկ լուծումներ: «Ingri Arbor» ապրանքանիշի զարդերը բացառիկ են, հեղինակային են ու չեն կրկնվում։ Հավաքածուն կարելի է այսպես նկարագրել՝ ամբողջությամբ բնական նյութերից պատրաստված զարդեր, որոնք կընդգծեն իրենց տիրուհու յուրահատկությունը, բացառիկ կդարձնեն կրողի ընտրած կերպարը և դրական լիցքեր կբերեն նրա կյանք»,- նկատել է նախկին հաղորդավարուհին:

Ըստ Ինգրիդի՝ բիզնես սկսելու մտածված որոշում չի կայացրել։

«Դիզայնի ու հենդմեյդի մասին հետաքրքիր կայքեր էի նայում, գրքեր կարդում, ինքս էի փորձում պատրաստել որոշ բաներ: Այդ շրջանից բոլոր ընկերներս ունեն որևէ նվեր իմ կողմից պատրաստված՝ մոմ, օճառ, ապարանջան և այլն: Շուտով հոբբիս ավելի խորացավ, ես ժամեր էի անցկացնում արվեստանոցում՝ փորձարկելով, համադրելով այս ու այն նյութերը: Վերջում հասկացա, որ սա արդեն լուրջ է, ու կարելի է կանգ առնել հենց այս գործի վրա, դարձնել այն ավելի մտածված... Բոլոր ընկերներս միաձայն պնդում էին, որ էջ բացեմ, գործերս ցուցադրեմ և այլն: Քանի որ ինձ շրջապատում են գեղեցիկ, հետաքրքիր ու կայացած կանայք, հենց նրանք էլ՝ իմ սիրելի ընկերուհիները, ոգեշնչեցին ինձ, որ ես ստեղծեմ այն, ինչն ավելի կընդգծի նրանց յուրահատկությունն ու գեղեցկությունը»,- պատմել է Ինգրիդը:

Խոսելով գնային քաղաքականության մասին՝ նախկին հաղորդավարուհին շեշտել է, որ զարդերը պատրաստվում են բարձրակարգ, բնական նյութերից, գործածվող ներկն ու սոսինձները նույնպես էկո են, և ինքը նախընտրում է աշխատել բարձր ինքնագնով.

«Զարդերի տեսքը, ոճը մասսայական չեն, հետևաբար գինն էլ այնպիսին է, որ «ֆիլտրում» է բոլոր նրանց, ովքեր առանց հասկանալու գնում են իրենց հետ ոճային առումով կապ չունեցող իրեր: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին