▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոմ Քրուզին արգելել են հանդիպել դստերը

Սաենթոլոգիայի՝ Գիտության եկեղեցու ուսուցիչները արգելել են հայտնի դերասան Թոմ Քրուզին հանդիպել առաջին կնոջ՝ Քեթի Հոլմսի հետ ամուսնությունից ծնված դստեր՝ Սուրիի հետ: Այս մասին գրում է edinstvennaya.ua-ն:

Քեթիի և Թոմի բաժանումից ի վեր Սուրին ապրում է մոր հետ: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ դերասանը երկու տարուց ավելի է, որ չի շփվում դստեր հետ. աղջիկը գրեթե մոռացել է հորը, որին տեսնում է միայն էկրանին:

Տեղյակ աղբյուրները նշում են, որ Թոմը հրաժարվել է իր միակ դստեր հետ շփումից այն պատճառով, որ Գիտության եկեղեցին հավանություն չի տալիս դրան:

«Նա ընդհանրապես հետաքրքրված չէ Սուրիի կյանքով. Քեթին ամեն ինչ անում է, որ աղջկա համար լավ մայր լինի, սակայն չի կարող փոխարինել հորը»,- ասել է Թոմի ծանոթներից մեկը:

Իր հարցազրույցներում Թոմը հրաժարվում է պատասխանել Սուրիին վերաբերող հարցերին:

Աղբյուրը՝ Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին