▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիսատեսիս շրջանակը դեռ փոքր է, բայց ծափահարությունները ուժգին են. Սրբուհի Սարգսյան

Life.panorama.am-ը գրում է.

Սրբուհի Սարգսյանը, ով հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «X Factor 1» նախագծից, արդեն տոնում է իր բենդի երեք ամյակը: Երիտասարդ երգչուհին հասցրել է այս ոլորտում իր տեղն ունենալ եւ շարունակում է աշխատել նոր հաջողությունների հասնելու համար:

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ լրացավ իմ՝ «Allusion» բենդի երեք ամյակը, ինչի համար շատ ուրախ եմ: Ինձ հպարտ եմ զգում, որ կարողացել ենք այս երեք տարիների ընթացքում ունենալ մեր հանդիսատեսը, մեր գործը գնահատողների շրջանակը, որոնց մի մասը ներկա էր նաեւ մեր տարեդարձին: Ի դեպ, ես նրանց շատ շնորհակալ եմ, քանի որ նրանց մեծ լուման կա մեր երեքամյա գործունեության մեջ, նրանց ժպիտները, ծափահարությունները, կամեցողությունն ու երկրպագելը մեզ մեծ ուժ է տվել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին եւ հիշեց բենդի ստեղծման մանրամասները.

«Մեր բենդը կազմավորելու ընթացքը բավականին արագ ստացվեց, ընդամենը մեկ շաբաթ տեւեց, բայց արդեն այսօր կիթառահար Արթուր Մարգարյանը, բաս կիթառահար Վահագն Ստեփանյանը, հարվածային գործիքներ նվագող Գեւորգ Հարությունյանը, ստեղնաշարային գործիքներ նվագող Վահե Մարտիրոսյանը, ինչպես նաեւ մեզ միացած Տաթեւ Հակոբյանն ու Աննա Հայրապետյանը, ովքեր ապահովում են բեք-վոկալը, եւ ես ջանք չենք խնայում, որպեսզի համատեղ ուժերով բարձրորակ երաժշտություն մատուցենք»:

Հիշելով անցած ճանապարհը՝ երգչուհու հետ խոսեցինք «X Factor 1» նախագծի մասին: Մեր այն նկատառմանը, թե ի՞նչ խորհուրդ կտա այն երիտասարդներին, ովքեր երազում են այս ասպարեզ հայտնվելու մասին, Սրբուհին նշեց. «Նախ պետք է ասեմ, որ ըստ իս, երազանքին հասնելու համար նախագիծը շատ քիչ է, բայց նախագիծը տալիս է հնարավորություն աճելու, ինքդ քեզ մրցութային վիճակի մեջ գտնելու համար, պետք է համարձակ լինել, որպեսզի կարողանաս մասնակցել որեւէ մրցույթի, որեւէ մրցույթի մասնակցելիս պետք է մտածել գիտելիքներ ձեռք բերելու, այլ ոչ թե հաղթելու մասին: Այդ ընթացքում այնքան բան ես սորովորում, որ գուցե կյանքի ուրիշ էտապում հնարավորություն չունենաս սովորել, հենց նման մրցույթների ժամանակ էլ մասնակիցները կարող են հասկանալ, թե արդյոք այս ոլորտը իսկապես իրենցը կարող է լինել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին