▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի երգչուհին փորձել է ինքնասպան լինել

 

 

 

 

 

 

 

Հայտնի երգչուհի Շինեյդ Օ’ Քոնորը ինքնասպանության փորձ է արել: Այս մասին իր միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է անձամբ երգչուհին՝ հրապարակելով մի նմանակ, որում որ նշված է եղել ինքնասպան լինելու իր մտադրության մասին:

Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է կանխել ռոք երգչուհու այս քայլը և այժմ վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ:  

«Ես մահացու չափաբաժին եմ ընդունել: Հարգանքի հասնելու այլ եղանակ չկա:  Ես շաբաթներով լաց եմ եղել: Իսկ ինձ ասում էին, որ կորեմ գրողի ծոցը… Ես անտեսանելի եմ: Ես նրանց համար ոչ մի նշանակություն չունեմ: Ինձ ոչ մեկը չաջակցեց: Կարծում եմ` միլիոնավոր անգամներ արդեն մեռել եմ ցավից: Իմ ընտանիքն ինձ բոլորովին չի գնահատում:  Նրանք մի քանի շաբաթ չէին իմանա, որ մահացել եմ, դրա համար էլ հիմա եմ տեղեկացնում նրանց: Կեցցեք, վերջապես ազատվեցիք ինձնից: Կներեք, որ ավելի շուտ չկարողացա:  Ի՜նչ հիմարն եմ: Երբ ինձնից խլում էիք երեխաներին, ուզում էիք, որ խելագարվե՞մ: Իսկ հիմա ինչպե՞ս եք բացատրելու իմ մահը: Բարի եղեք ճշմարտությունն ասել», -  ֆեյսբուքյան իր էջում գրել էր Շինեյդ Օ’ Քոնորը:

Հիշեցնենք, որ նախկինում Օ’ Քոնորը հոգեկան խնդիրներ է ունեցել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին