▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղերի փող աշխատելու «սեզոնը» բացվել է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայ աստղերի փող աշխատելու «սեզոնը» բացվելա: Բա մեկդ չեք ասում է, թե ո՞ւր են անհետացել հայ ազգիս հայտնի ու անհայտ «երգիչ», «երգչուհիները մի հատ ձեն չեն հանում, մի հատ անմահական տեսահոլովակ, մի հատ չնաշխարհիք կատարումով չեն հրամցնում մեզ: 
Բա բացատրեմ պատճառը... Հայ աստղիկների մոտ «ներքին խոպանի սեզոննա»: Հա հա մեր աստղերն էլ են խոպան գնում, բայց ներքին խոպանի ենք իրանք: Հիմա սաղ փորձում են հնարավորինս շատ փող բռնել... բա ամանորյա նկարահանումներն են բոլոր ալիքներով, բոլոր հաղոդրումներին, հիմա ամեն մեկը փորձումա հնարավորինս շատ տեղ երևալ, քանի որ էս «սեզոնին» ամենաթանկն են վարձատրվում ու քիչ, թե շատ հայտնի աստղերը մոնոպոլ են... Այ դրա համար ձենները չի լսվում: 
Ու իհարկե արդեն սաղ աուկցիոնի են մասնակցում, թե որ Ծաղկաձորյան, Աղեվրանյան ու Երևանյան ռեստորանները ու հյուրանոցները ավելի շատ կտան ու նրանց «կգնեն» ամնորյա խնջույքի մաքսնակից դառնալու համար ու ով որտեղ, երբ պիտի գնա: 
Կարճ ասած՝ էս մի ամիսը (ու նախորդ մի ամիսն էլ իհարկե տենց էր) մեր աստղերից հույսներդ կտրեք. իրանք խոպան են գնացել սաղովի... 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին