▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի ունեցավ Մերի Քոչարյանի և Գրիգոր Կյոկչյանի համերգը

2015 թ. նոյեմբերի 29-ին մայրաքաղաքի լավագույն ակումբներից մեկում՝ «Retro music club»-ում տեղի ունեցավ Մանկական Նոր Ալիք միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից փոքրիկ Մերի Քոչարյանի և նույն մրցույթի մեծերի ներկայացուցիչ Գրիգոր Կյոկչյանի համերգը:

Համերգի ընթացքում հնչեցին 2 կատարողների հին ու սիրված երգերը, ինչպես նաև մի շարք միջազգային հիթերի cover տարբերակները:

Մերին և Գրիգորը հանդիսատեսին զարմացրեցին 2 զուգերգով. Առաջինը հայկական սիրված «Երանի թե» երգն էր, իսկ մյուսը նոր ալիք մրցույթի ժամանակ Գրիգորի՝ ԱՅՈՎԱ խմբի հետ կատարած «Две звезды» երգը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին