▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Ռուբենյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը

Life.panorama.am-ը գրում է. Երեկ կայացել է Սոնա Ռուբենյանի «Ռոմանս» եւ Աստղիկ Սաֆարյանի «Որբուկ» երգերի տեսահոլովակների, ինչպես նաեւ նրանց երգերի խոսքերի հեղինակ Լաուրա Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը, որի կազմակակերպիչն էր ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին, հենց նա էլ ստանձնել է երգչուհիների նոր տեսահոլոավկաների ռեժիսորի գործառույթը:  Աստղիկ Սաֆարյանի «Որբուկ» երգի եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակի աշխատանքների մասին արդեն պատմել ենք, իսկ այսօր խոսել ենք Սոնա Ռուբենյանի հետ:

Մեզ հետ զրույցում Սոնան պատմեց, որ շատ արագ է ստացվել «Ռոմանս» երգի ստեղծման եւ տեսահոլովակի նկարահանման ընթացքը. «Շատ կարճ ժամանակում իրականացավ «Ռոմանս» երգի հետ կապված համագործակցությունը: Նախ պետք է ասեմ, որ առաջարկը եղավ հենց Արմեն Փիրիմասիհիի կողմից, նա ինձ ցույց տվեց Լաուրա Հովհաննիսյանի գրած «Ռոմանս» երգի երաժշտության հիմքը եւ բառերը, որը ես շատ հավանեցի: Անմիջապես երաժշտության հետագա զարգացման վրա աշխատեցինք ես եւ Նիկ Եգիբյանը, իսկ ավելի ուշ արդեն նկարահանվեց տեսահոլովակը: Ի դեպ, պետք է ասեմ, որ տեսահոլովակի սյուժետային մասը նկարահանվել է առանց ինձ, երբ ես համերգներով գտնվում էի ԱՄՆ-ում, իսկ երբ վերադարձա, նկարահնվեց նաեւ իմ տեսարանները. տեսահոլովակի վերջնական տեսքը դիտելիս հասկացա, որ բոլոր սպասումներս արդարացան»,- նշեց երգչուհին:

Սոնան նկատեց նաեւ, որ «Ռոմանս» երգը իր համար ասես իր «Աշնան սերենադ» երգի շարունակությունը լինի. «Նոր երգս կրկին թախծոտ սիրո մասին է, ինձ համար ասես «Աշնան սերենադի» երկրորդ մասը լինի, որովհետեւ իմաստը կարծես թե նույնն է, այնտեղ բաժանվում էր հերոսուհին իր սիրելիից, իսկ այստեղ արդեն նրան հաջողություն եւ երջանկություն է մաղթում»,- պատմեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին