▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերինե Պողոսյանը՝ վեց ամսական դստեր, ընտանիքի և երգարվեստ վերադառնալու մասին

Սերինե Պողոսյանը՝ վեց ամսական դստեր, ընտանիքի և երգարվեստ վերադառնալու մասին

Life.panorama.am-ը գրում է, որ զուրցել էՀՀ վաստակավոր ու ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի դստեր՝ երգչուհի Սերինե Պողոսյանի հետ, ով այս շրջանում զբաղված է իր վեց ամսական դստեր խնամքով:

«Վերջին վեց ամիսը կյանքս ամբողջությամբ փոխվել է, ավելի է  իմաստավորվել, քանի որ ըստ իս յուրաքանչյուր կնոջ համար մայր դառնալը կյանքի ամենակարեւոր նպատակն է: Այս կարգավիճակը անասելի երջանկություն է պարգեւում»,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ մայրիկը:

Հիշելով աղջկա ծնունդը՝ Սերինե Պողոսյանը հուզված վերհիշեց. «Անգամ զգացողություններս չեմ կարող նկարագրել, թե ինչ ապրեցի, երբ առաջին անգամ տեսա դստերս: Մի պահ չէի պատկերացնում, որ նա իմ երեխան է, որ արդեն մայրիկ եմ, իսկական շոկ ապրեցի, իսկ երբ գրկեցի նրան տպավորություն ունեցա, թե շատ վաղուց եմ նրան տեսել եւ դա առաջին անգամը չէր»:

Սերինեն նկատեց, որ դուստրը շատ մարդամոտ է, բայց եւ համառ. «Աղջիկս ծնվել է հուլիսի 25-ին եւ համաստեղությամբ առյուծ է: Պատկերացրեք՝ նա առյուծի նշանի բոլոր հատկանիշներն ունի՝ շատ կրակոտ է, բայց եւ համառ՝ իր ուզածին ամեն կերպ հասնում է: Շատ ժպտադեմ է, մարդամոտ»:

Փոքրիկի անվան ընտրության մասին խոսելիս՝ Սերինեն պատմեց. «Փոքրիկիս անվանակոչել ենք տատիկի՝ ամուսնուս մայրիկի, անունով՝ Արեգա: Պետք է ազնիվ գտնվեմ ու ասեմ, որ ամուսնուս հետ դեռ չէինք ամուսնացել, բայց երբ իմացա, որ իր մայրիկի անունը Արեգա է, մտածեցի, որ շատ կցանկանամ աղջիկ ունենալու դեպքում այդ անունով կոչել նրան ու այդպես էլ արեցինք: Այնպես որ, աղջկաս անվան ընտրությունն իմն էր»:

Ի դեպ, Սերինեն նշեց նաեւ, որ փոքրիկը արտաքնապես իրեն է նման. «Ճիշտ է՝ ամուսնուս եւս նման է, բայց իմ կարծիքով աղջիկս ավելի շատ ինձ է նման: Ինչ վերաբերում է բնավորության գծերին, ապա շատ կցանկանայի, որ ապագայում աղջիկս բնավորությամբ պապային նման լինի՝ նրա պես բարի ու հոգատար»:

Սերինե Պողոսյանը խոսեց նաեւ հայրիկի՝ Թովմաս Պողոսյանի վերաբերմունքից. «Արեգան ծնողներիս առաջին թոռնիկը չէ, բայց առաջին աղջիկ թոռնիկն է: Նրանք շատ են սիրում փոքրիկիս, հայրս, եթե չի կարողանամ աշխատանքի պատճառով հաճախ այցելել մեզ, ապա ամեն օր զանգում է, հետաքրքրվում, ձայնը լսում, պարտադրում, որ ես ամեն օր նկարեմ Արեգային եւ ուղարկեմ նրան, դե իսկ ես էլ պարտաճանաչ կատարում եմ իմ այդ հաճելի պարտականությունը»,- նշեց նա:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին