▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը մոտ երեք տարի չի երևում հեռուստաեթերում

Shabat.am-ը  զրուցել է դերասան Արթուր Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, գրեթե երեք տարի է Ձեզ հեռուստասերիալներում չենք տեսնում, ո՞րն է պատճառը: Առաջարկներ չեք ստանո՞ւմ, թե խոչընդոտներ կան:

-Առաջարկներ վերջերս եղել են, ես ոչ մի տեսակի խոչընդոտնե րչունեմ: Պետք է կանչեն, որ ես գնամ :

- Այսինքն առաջարկներ լինում են, սակայն դրանք Ձեր սրտով չեն լինո՞ւմ:

-Մի քանի դեպք եղել է, որ սրտովս չի եղել: Ես իմ մասնագիտությունը շատ եմ հարգում, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ չեմ ցանկանա նկարվել:

-Վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ Ձեզ արգելել են եթեր դուրս գալ, մոտ 4-5 տարի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:

- (Ծիծաղում է), ես Ձեզանից եմ լսում այդ մասին, բացարձակ չեմ մտածել, որ ինձ արգելելեն, կարծում եմ, որ ես ոչ մեկի թշնամին չեմ, գուց եթշնամիներ ունեմ, բայց ինչի՞ պետք է արգելեն, ես ո՛չքաղաքական գործիչ եմ, ո՛չ կուսակցական պատկանելիությունուն եմ, պարզապես երեսին, ճիշտը խոսացող մարդ եմ: Որտեղի՞ց եք նման խոսակցությունները լսել:

-Սովորաբար լրագրողներն ունենում են իրենց աղբյուրները

-Հա, դե ուրեմն մնաց երկու տարի, բան չմնաց (ծիծաղում է):

-Այս պահին ինչո՞վ եք զբաղվում և ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Ծրագրեր առանձնապես չունեմ, ներկայացումներ կանո րտեղ խաղում ենք, հումորային, համերգային ծրագիր է: Մի փոքրիկ պիլոտ ենք նկարվել, բայց այս պահին չեմ կարող ասել որտեղ և որ հեռուստաընկերությունում կցուցադրվի, որովհետև դեռ պարզ չէ ոչ մի բան: Թե երբ կլինի, կլինի արդյո՞ք,  կհովանավորե՞ն թե ոչ, չեմ կարող ասել:

-Ի՞նչ ֆիլմ կամ հեռուստասերիալ պետք է լինի, որտեղ Ձեզ կտեսնենք:

-Ես կոմեդիաներից անշուշտ արդեն հոգնել եմ ,ասեմ, որ ամենաբարդ ժանրն է և դա ես չեմ հորինել, մարդուն ծիծաղեցնելն ամենաբարդ բանն է: Ես տրագիկոմեդիայի կողմնակից եմ, այդ տեսակ դերեր եթե լինեն կուզենամ խաղալ: Առանձնապես այլ ծրագրեր չունեմ, էդ հարցրերով մի քիչ պասիվ մարդ եմ, ես ավելի շատ իմ գործն եմ անում, ոչ թե մտածում եմ՝ ուր կարելի է մտնել, ում մոտ պետք է գնալ: Ես ինքնս պրոդյուսեր չունեմ, իսկ եթե չունեմ՝ խնդիրները մի քիչ շատ են:

-Կարելի է ասել, որ Հայաստանում չի եղել այնպիսի հեռուստասերիալ կամ ֆիլմ որտեղ կցանկանայիք խաղալ:

-Ես  դերասան  եմ ,  ոնց  կարող  եմ  նման  բան  ասել, բայց  ասում  եմ , որ ոչ պրոֆեսիոնալների հետ ցանկություն չունեմ նկարվելու, ես իմ աշխատանքը շատ գնահատում ու արժեքավորում եմ: Ես ինձ պրոֆեսիոնալ եմ համարում, ես երբեք օպերացիա չեմ անում, ես երաժշտություն չեմ գրում, որովհետև չգիտեմ դա ինչպես է արվում:

- Հայաստանում դերասանները շատ են, ամեն պահի կարող ենք նոր մարդկանց տեսնել եթերով: Փաստորեն պրոֆեսիոնալներին խանգարում է ոչ պրոֆեսիոնալների հետ խաղալը:

-Ես ոչ ոքի մասնագիտությանը դեմ չեմ և ոչ էլ քամահրանքով եմ վերաբերվում մարդկանց մասնագիտություններին, բայց ԴուքՁեր կողքը պատկերացնում եք՝ տաքսու վարորդի, գաջի գործարանի բանվորի, ասֆալտ անողի, այս մասնագիտության մարդիկ գան ու սկսեն լրագրությամբ զբաղվել, ոնց կզգա՞ս քեզ: Համալասարանական տարիների համար չես ափոսոսա՞, ինչ-որ նրբություններ կան, չէ, որ սովորեցնում էին: Շոկոլադ սարքողը գա լրագրությամբ զբաղվի, չես նեղվի՞, նույն բանն է: Կրկնում  եմ,  ես  ոչ  թե  դեմ  եմ  իրենց  գործին … ի սերն  Աստծո  ես  դեմ  եմ , որ  իմ  գործն  են  անում  …

-Պարո՛ն Հակոբյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար:

-Շնորհակալություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին