▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանի համար ֆուտլյարությունից բացի հետոն է կարևոր...

Կինոքննադատ  Դիանա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հավանաբար, ֆիլմը դիտելուց հետո կգրեմ ռեվյու, սակայն կուզեի երկու խոսք ասել գեղարվեստական ֆիլմերում նկարահանվող ոչ դերասանուհիների մասին։ Բազմիցս նշել եմ, որ Մկոյի և Հայկոյի կատակերգական լայն դիապազոնը հրաշալի կերպով և տաղանդապես արդարացված էր հեռուստատեսությունում, չնայած նրան, որ նրանք չունեն դերասանական կրթություն։ Իրենց մոտ, ինչպես և գրեթե բոլոր ուհաիստների (կվնշիկների) կար բեմական փորձ, որն ինքնստինքյան վերածվեց որոշակի ամպլուաների, և կրթության խնդիր այդքան էլ չկար, որովհետև դժվար թե երևանյան իրականության մեջ իրենց սովորեցնեին ինչ-որ կարևոր հնարքներ, մեթոդներ և սիսթեմներ. քանի որ իրենք ունեն կերպարների սպեկտոր՝ իրենց ձայներով, դիմախաղով, ժեստերով՝ օքեյ, կարծես, ոչ մի խնդիր չկա։ Հեռուստակերպարները հիշվում են մինչ օրս, դիալոգները՝ ցիտվում ամեն օր։

Խնդիրն առաջանում է կինոյի հերոսի դեպքում, որտեղ ոչ թե երեք րոպեանոց սքեչային հերոս է, այլ մեկ ու կես ժամանոց կյանք ունեցող կերպար՝ իր դրամատիկ սկիզբով, շարունակությամբ, կուլմինացիայով, ավարտով և այլն։ Հայկոյի դեպքում, ինչպես գիտեք կամ չգիտեք, որպես կինոդերասան հիասթափված եմ։ Ավելին է սպասում իրենից։ Մկոյին այս անգամ վերջապես կտեսնենք ինքնուրույն և գլխավոր հերոսի դերում, դրա համար իր կինոհերոսության մասին պետք է դատել դիտումից հետո։ Իվետան։ Շատ եմ սիրում իր «Յար արին», վերջին տեսահոլովակը պարզապես հրաշք է (բացի շիկահեր տղա-մոդելից), Իվետան ինքը որպես երգչուհի վառ է, ինքնատիպ, մաքսիմալ բնական, եվրոպական և ոճային։ Ոչ մի համեմատություն մյուսների հետ։

Սակայն իր երգչուհու պլաստիկան և հմայքը, որը ես համարում եմ բարձր մակարդակի, չեն դարձնում նրան դերասանուհի... Ոչինչ դեռ չեմ ասում խաղի մասին (ֆիլմը դեռ դուրս չի եկել), խոսում եմ երգչուհի-մոդել մասնագիտության երևույթի մասին, որը հայտնվում է մեծ կինոյում, չդերասանուհու խաղալու մասին։ Դա արդարացված է, երբ դու ունես տաղանդ, ինչպես Հայկոն և Մկոն, դրա համար խոսացի վերևը իրանց մասին։ Օքեյ, մասնագիտությունը այսօր իրոք երկրորդական է, կարելի է  և պետք է ինքնակրթվել։ Ինքնակրթվել։

 Վերջերս, շփվում էի մի չդերասանուհու հետ, ով նկարահանվում է գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերում։ Հարցրեցի, թե ինչքանով է գոհ սցենարից, ռեժիսորից, հետո իր կինեմատոգրաֆիկ ճաշակով հետաքրքրվեցի՝ ի՞նչ ռեժիսորներ, ժանրեր, երկրների արտադրություն է նախընտրում։ Ես չլսեցի ո՛չ մի անուն, ես չլսեցի ո՛չ մի երկրի անուն։ Ինքը անգամ չասեց տշշած Մերիլ Սթրիփ, Ռոբերտ Դե Նիրո, Լեոնարդո Դի Կապրիո կամ ամերիկյան էս ինչ ֆիլմն եմ սիրում պատասխանը։ Ոչ մի բան։ Ոչ մի տեսանկյուն։ Ոչ մի հետաքրքրվածություն։ Բացարձակ անտարբերություն Օսկարի նոմինանտների նկատմամբ։ Հասկացանք, գեղեցիկ աղջիկ, օկ, հետո՞...

Դերասանի համար ֆուտլյարությունից բացի հետոն է կարևոր։ Հիմա ասածս ինչ է. Իվետան, ով իմ միակ ու սիրելի հայ փոփ երգչուհին է, նույնպես կարա ներկայացնի մակերեսային խաղ, որը չի համոզի։ Զուտ իմ մասին եմ խոսում դեռ, իմ, որովհետև իմ կարծիքով լավագույն երիտասարդ հայ փոփ երգչուհին է... Դա պարզապես մտահոգություն է, քանի որ ինձ մեկ չի, թե ինչ են նկարահանում այսօր, ինչպես կասեր Իվետայի կոլեգան՝ Հայրենիքումս ))

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին