▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչագան թագավո՞ր, թե՞ Իվանուշկա Դուռաչոկ

«Անահիտ» մուլտֆիլմի մասին տարբեր կարծիքներն,  այդ թվում՝ քննադատությունները չեն դադարում: 

Ներկայացնում ենք գրող, թարգմանիչ Վաչագան Սարգսյանի տեսակետն այս առթիվ. 

«Քիչ առաջ մի մորուքավոր երիտասարդ՝ հավանաբար ԱՆԱՀԻՏ մուլտֆիլմի ռեժիսորն էր, այն հարցին, թե ինչու էր Վաչագան թագավորը ռուսերեն բառեր գործածում, պատասխանեց՝ դե Վաչագանը պոլիգլոտ էր, ուղում էինք դա ցույց տալ; 
Իրականում մուլտֆիլմում Վաչագան թագավորը հարբում էր ու ռուսական չաստուշկաներ երգում; Ողորմելի արդարացում են փորձել գտնել: Հետո տեսավ, որ այնքան էլ հավաստի չի հնչում ասածը, շարունակեց, ասելով՝ ռուսերենը մեզ համար կարևոր լեզու է և այլ վեհ իմաստություններ:
Էլ նորից չեմ ուզում նշել, որ հեքիաթի ողջ գաղափարախոսությունը գլխիվայր շուռ էր տրված, որ Վաչագանին հատկացրել էին Իվանուշկա Դուռաչոկի դերը, որ սեփական ուժերով ոչ մի բանի չես հասնի, եթե չլինեն արտաքին ուժերը, որ աշխատանքը չի կարևորը, այլ կախարդանքն ու ծուլությունը» ,-գրել է Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը Դավիթ Սահակյանցն է:

Asekose.am-ը  պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին