▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական կյանք ունենալը շատ օգտակար է ինձ համար. Վահե Զիրոյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Երեւանի պետական Կամերային թատրոնի դերասան, երգիչ Վահե Զիրոյանը, ում շատերը կհիշեն «Հայաստանի ձայնը» նախագծից:
Վահե, առաջինը ուզում էի իմանալ այս շրջանի Ձեր զբաղվածության մասին: Ի՞նչ աշխատանքներում եք ներգարվված:
- Այս շրջանում, որպես այդպիսին, մեծ զբաղվածություն չունեմ, կարծում եմ մոտակա մեկ ամիսը կհանգստանամ, այնուհետեւ կմտածեմ նոր գործերի մասին:
Մինչեւ վերջերս խաղում էիք «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, բայց Ձեր կերպարին սպանեցին. սովորաբար, երբ հերոսները նման ճակատագրեր են ունենում սերիալներում, մարդիկ անմիջապես սկսում են մտածել, թե դա ոչ թե սցենարի արդյունք է, այլ դերասանի խնդիրների՝ կապված կազմակերպիչների հետ: Ձեր պարագայում սերիալից դուրս գալը ինչի՞ հետեւանք էր:
- Հասկանում եմ, բայց իմ պարագան այդ դեպքը չէ: Իրականում իսկզբանե նախատեսված էր, որ ըստ սցենարի զարգացումների իմ կերպարին պետք է սպանեին: Այնպես որ ես ոչ մի խնդիր չունեմ ոչ սերիալի կազմակերպիչների, ոչ դրա հետ կապված այլ մարդկանց հետ:
«Ուրիշի հոգին», եթե չեմ սխալվում առաջին սերիալն էր, որտեղ նկարահանվեցիք, հետաքրքիր է՝ որպես դերասան այդ ժանրում Ձեզ ինչպե՞ս էիք զգում:
- Այո, սերիալային ժանրում սա առաջին աշխատանքս էր: Պետք է նկատեմ, որ ինձ հետաքրքիր էր աշխատելը, ժանրը ինձ համար նորություն էր եւ ուրախ եմ, որ լավ տպավորություններ ունեմ:
Առաջիկայի համար Ձեր մասնկացությամբ թատրոնում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:
- Առայժմ նորություններ չունենք, բայց փոխարենը ընթացիկ ներկայացումների գրեթե 80 տոկոսում զբաղված եմ, իսկ դա նշանակում է, որ իմ մշտական աշխատատեղիում՝ թատրոնում, աշխատանք միշտ կա:
 Վահե, «Հայաստանի ձայնը» նախագծում մարդիկ Ձեզ նաեւ որպես երգիչ ճանաչեցին, չե՞ք մտածում երգարվեստում հաստատվելու մասին:
- Երգարվեստում ինձ հաստատվել պետք չէ. ես երգում եմ, իսկ մնացած փակագծերը դեռ չբացեմ:
Որքանով կարողացա Ձեր մասին տեղեկություններ իմանալ՝ բազմակողմանի զարգացած եք՝ դերասան, երգիչ, ժամանակին խոհարար ու տնտեսագետ, այս ամենը մի մարդու, այն էլ 26 տարեկան երիտասրադի մեջ ներառելը դժվար չէ՞:
- Իհարկե, ոչ: Ես ինձ շատ լավ եմ զգում ու կարեւորը թերացումներ չեմ թողնում լինեն: Ավելին՝ կարծում եմ, որ իմ մասնագիտությունները դեռ կավելանան:

Life.panorama.am-ը գրում է,որ զրուցել է Երեւանի պետական Կամերային թատրոնի դերասան, երգիչ Վահե Զիրոյանը, ում շատերը կհիշեն «Հայաստանի ձայնը» նախագծից:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին