▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Կրուգի և հայ երգիչ Էդգարի զգացմունքային տեսահոլավակը

Blognews.am-ը գրում է. 

Ռուսաստանաբնակ հայ երգիչ Էդգարը և ռուս էստրադային երգչուհի Իրինա Կրուգը զուգերգ են ձայնագրել, որի հիման վրա օրերս տեսահոլովակ են նկարահանել: «А Ты Меня Люби» կոչվող երգի տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնվի Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին։

«Էդգարչիկը շատ համառ տղամարդ է, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Նա ինձ զուգերգի առաջարկ էր ուղարկել և պարբերաբար հիշեցնում էր իմ մենեջերներին այդ մասին։ 2 ամիս անց, ի վերջո, չդիմացա և լսեցի երգը։ Ես հիացած էի երգով ու Էդգարի նպատակասլաց բնավորությամբ։ Մենք հանդիպեցինք, ծանոթացանք ու սկսվեց ջերմ ընկերական ստեղծագործական պրոցեսը»,- կայքի հետ զրույցում ասել է Իրինա Կրուգը, Էդգարն էլ հավելել, որ Իրինայի հետ զուգերգի գաղափարն իր պրոդյուսեր Տարոն Պողոսյանինն է։ «Տարոնն այս երգը տեսավ հրաշալի փխրուն աղջկա՝ Իրինա Կրուգի հետ զուգերգի տեսքով։ Ես միանգամից ոգևորվեցի այդ գաղափարով։ Արդյուքնում ստացվեց գեղեցիկ երգ, բացի այդ մենք շատ ջերմ ընկերացանք»,- նշել է նա։

Աննա Հովների հեղինակած «А Ты Меня Люби» երգն առաջին անգամ հնչել է ամենամյա «Տաշի շոու»-ի ժամանակ։

«Այն պայթեցրեց դահլիճը։ Աննային հաջողվել է մեր երգում ներդնել և՛ իմ, և՛ Իրինայի հոգիները։ Դրա շնորհիվ, կարծում եմ, որ ստացվել է շատ ներդաշնակ և անկեղծ երգ»։

Անդրադառնալով տեսահոլովակի սյուժետային գծին՝ Էդգարը նշեց,  որ հետաքրքիր սցենարով շատ տեսահոլովակներ ունի, այս մեկը զգացմուքնային է։ «Հրաշալի ռեժիսոր Սերգեյ Գրեյը խորհուրդ տվեց նկարահանել իմիջային էմոցիոնալ տեսահոլովակ, որում կլինեն միայն զգացմունքներ՝ առանց շեղող դետալների։ Ես միանգամից ըմբոստացա՝ ինչպես... մենք երկուսով սպիտակ ֆոնի վրա... սակայն երբ տեսա «Play back»-ը, ուրախ էի, որ վստահել եմ իր գործի գիտակին։ Հավատացեք, անկեղծ զգացմունքներին պետք չեն կողմնակի գույներ, դրանք վառ են ու մաքուր՝ առանց որևէ վուալի»,- նշել է Էդգարը։

             

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին