▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մնջոյանը երեկ նշել է ոչ միայն ծննդյան տարեդարձն, այլև նոր տեսահոլովակի «ծնունդը»

Life.panorama.am-ը գրում է. Փետրվարի 7-ը երգչուհի Մերի Մնջոյանի համար կրկնակի տոն էր՝ երեկ երգչուհին ոչ միայն նշում էր իր ծննդյան տարեդարձն, այլեւ նոր տեսահոլովակի ծնունդը:

«Երեկ դարձա 21 տարեկան, ծննդյան տարեդարձի հետ կապված շատ զգացողություններ չհասցրեցի ունենալ, քանի որ ավելի շատ զբաղված էի նոր տեսահոլովակիս նկարահանման աշխատանքներով: Ստացվեց այնպես, որ որպես այդպիսին տարդերձս նշեցի աշխատանքային պայմաններում, իսկ նկարահանման վերջում անձնակազմի, մայրիկիս ու հորաքրոջս հետ միասին հավաքվեցին տոնական տորթի շուրջ ու ավանդույթին համապատասխան նոր երազանքներով փչեցի տոնական մոմերը: Երեկ մի խորագիր ունեինք՝ ծնվեցի ոչ միայն ես, այլեւ ինձ հետ միասին ծնվեց մի նոր տեսահոլովակ»,- մեզ հետ զրույցում պատմեց Մերի Մնջոյանը:

21 տարեկանում երգչոuհին հասցրել է լուրջ հաջողութուններ գրանցել, նրա խոսքերով՝ տարիքի հետ նպատակներն ավելի դժվարամատչելի են դառնում. «Երբ ասում են՝ ընդամենը 21 տարեկան ես, դա դեռ շատ փոքր տարիք է, ես հակադարձում եմ, քանի որ երբեմն զգացողություններ եմ ունենում, թե շատ բան չեմ հասցնի իրականացնել, թե արդեն շատ մեծ եմ, իսկ տարիներն ուղղակի թռչում են: Ինչեւէ, տարիների հետ ավելի լուրջ ու բարդ նպատակներ եմ դնում իմ առաջ, որոնց իրականացման համար ջանք չեմ խնայի: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի 21 տարեկանս նշանավորեմ իմ կողմից արված կարեւոր ու պետքական գործերով»,- նկատեց նա:

Ծննդյան օրը Մերին չի նշել, բայց անակնկալների պակաս չի զգացել. Երգչուհու ամենաթանկ անակնկալը մատուցել է Հայոց բանակում ծառայող հարազատ եղբայրը. «Անակնկալներն ու շնորհավորանքները շատ էին, բայց ամենաթանկ նվերը եղբայրս արեց՝ ճիշտ կեսգիեշրին մեր դռան զանգը տվեցին, իսկ բացելուն պես տեսա մի մեծ  ծաղկեփունջ՝ եղբայրս՝ Ռաֆիկն էր ուղարկել, ով այս պահին իր պարտքն է հանձնում հայրենիքին: Ուրախությունս նկարագրել չեմ կարող, դա աշխարհի ամենալավ, ամենասպասված նվերն էր: Ուզում եմ ի դեմս եղբորս մեր բոլոր զինվորներին մաղթել բարի ու խաղաղ ծառայություն, որպեսզի նրանք ողջ ու առողջ վերադառնան իրենց ընտանիքներ»,- պատմեց Մերի Մնջոյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին