▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք սխալվել էին տղամարդու հարցում. Հասմիկ Վերդյան

 

Նրանք սխալվել էին տղամարդու հարցում. Հասմիկ Վերդյան

Life.panorama.am-ը գրում է. Օրերս կայացավ Հենրի Քոչարյանի «Զգուշացեք, կանայք են» կատակերգական ֆիլմի պրեմիերան՝ նկարահանված համանուն ներկայացման հիման վրա:  Ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Հասմիկ Վերդյանը, պատմել է պրեմիերայից հետո ընկերների արձագանքներից ու կիսվել ֆիլմի նկարահանման հիշողություններով:

««Զգուշացեք, կանայք են» ֆիլմի պրեմիերայից հետո շատ դրական կարծիքներ եմ լսել: Սա թեթեւ, ծիծաղաշարժ ու արկածային ֆիլմ է, որը կարծես թե հանդիսատեսի հավանությանն արժանացավ. ընկերներս ու կոլեգաներս ֆիլմը դիտելուց հետո ցանկություն հայտնեցին եւս մեկ անգամ այն դիտելու, իսկ դա նշանակում է, որ ֆիլմը ստացված է: Բացի այս, ըստ իս, ֆիլմում այնպիսի դերասաններ էին ներգրավված՝ ի դեմս Մերի Մակարյանի, Մարինկա Խաչատրյանի, Հենրի Քոչարյանի, ովքեր այս շրջանում պահանջված են, սիրված, ուստի նրանց սիրելով էլ հանդիսատեսը կսիրի այս ֆիլմը»,- նշեց Հասմիկ Վերդյանն ու ակնարկեց ֆիլմի բովանդակային իմաստի մասին.

««Զգուշացեք, կանայք են» ֆիլմը երիտասարդ նկարչի մասին է, ով միաժամանակ սիրահետում է բազմաթիվ կանանց, չի սիրում գումար ծախսել ու ապրում է իրեն շրջապատող կանանց հաշվին: Սակայն այդ երիտասարդ տղայի ուրախ կյանքը երկար ձգվել չի կարող, քանի որ կանայք, ինչպես միշտ, կարողանում են հաշվեհարդար տեսնել: Ֆիլմի հերոսուհիները երեք շատ տարբեր կանայք են, ովքեր սիրահարվելով, պատրաստ են յուրաքանչյուր խենթության, բայց եւ խաբվելուց հետո պատրաստ են նաեւ վրեժխնդիր լինել իրենց խաբած սիրեկանից: Այս ֆիլմի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ կանայք հաճախ ճիշտ տղամարդկանց չեն սիրահարվում եւ պետք է զգոն լինել, որպեսզի այդ կարեւոր ընտրությունը ճիշտ կատարել: Ֆիլմի երեք հերոսուհիների ընդհանրությունը նրանում էր, որ նրանք սխալվել էին տղամարդու հարցում: Իմ հերոսուհին էլ սփյուռաքայ խելառ մի կին էր՝ Մարիզաբել Կատարենկո անունով, ով մեծահարուստ է, ամուսնացած չէ եւ իր սիրեկանին է պահում, բայց վերջում հասկանում է սխալն ու փոխում ապրելակերպը»,- նշեց դերասնուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին