▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետա Մուկուչյանը բոլորի «աչքից հեռու» պլաստիկ վիրահատություն է արել

Այս տարի բոլորիս ուշադրության կենտրոնում է մեր գեղեցկուհի երգչուհի Իվետա Մուկուչյանն, ով պետք է Հայաստանը ներկայացնի Եվրատեսիլ երգի մրցույթում: Չնայած, որ  նա իր գեղեցկության, համարձակ ֆոտոշարքերի  և տարբերվող արտաքինի շնորհիվ երբեք էլ ուշադրության պակաս չի զգացել:

Այսօր փորձում էի ծանոթանալ Իվետայի անցած ճանապարհին, այսպես ասած վերհիշել նրա «անցյալը», և մի շատ հետաքրքիր բացահայտում արեցի: Պարզվում է, Իվետան «բոլորի աչքից» հեռու պլաստիկ վիրահատություն է արել:

Երբ նայում ենք 2010 թվականի  «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծի ժամանակ նրա լուսանկարները, տեսնում ենք, որ Իվետան  քթի պլաստիկ վիրահատության է դիմել: 

Վիրահատությունը էլ ավելի է գեղեցկացրել Իվետային, ընդգծել նրա դեմքի արտահայտիչ դիմագծերը և ինչու ոչ,  երգչուհուն ավելի եվրոպական արտաքին հաղորդել:

Ես միշտ նշել եմ, որ դեմ չեմ, երբ մարդիկ իրենց գեղեցկությունը  ընդգծելու համար որոշակի շտկումներ են անում, կարևորը` չափը չանցնեն:

Աղբյուրը՝ Blognews.am

INFOmanka

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին